Հայկական մարտի 25

2019 - Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: 2007 - Հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ, Հանրապետության կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ 2004 - Երևան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, ով 2001 ին անմիջականորեն մասնակցել էր քիվեսթյան բանակցություններին:​​​​​​​ 1996 - Մոսկվայում եռակողմ բանակցությունների հերթական փուլն ավարտվում է առանց որևէ էական արդյունքի։ 1921 - Բոլշևիկները գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 203 | Ավելացրեց՝ armenlur | 25.03.2023 | 08:30 մարտի 25, Պատմության հայկական օրը