12:38, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1988 - Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։ 1833 - Նիկոլայ 1-ինը հաստատեց Հայկական մարզի զինանշանը: 425 - Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 209 | 27.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 27

2008 - Հայաստանի իշխանությունների կազմակերպած ստիպողական հանրահավաքի 200 հազար մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ և միանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին։
2001 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը դատավճռով Սամվել Բաբայանին զրկում է Արցախի հերոսի կոչումից և գեներալ լեյտենանտի զինվորական աստիճանից: 
1988 - Միխայիլ Գորբաչովը ընդունեց հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։
1828 -
Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 476 | 26.02.2023 / փետրվարի 26, Պատմության հայկական օրը


2020 - Երևանում մեկնարկեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն գերատեսչության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։
1998 - Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր ղեկավարած ցեմենտի գործարան, տալիս խոստումներ, իսկ վերջում հետաքրքրվում՝ դուք հավատու՞մ եք իմ խոստումներին։
1989 - ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվելու էր Մեծամորի ատոմակայանի առաջին, իսկ մարտի 18-ին՝ երկրորդ էներգաբլոկը։
1988 - Արցախը Հայաստանին միացնելու պահանջով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների առթիվ Ամենայն Հայց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդես է գալիս ուղերձով, հայտարարելով, որ նա ևս կիսում է համաժողովրդական պահանջը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 25.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 25

2010 - Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստովանում է, որ մարտի 1-ի 10 սպանությունները հնարավոր չէ բացահայտել: 2008 - ԱԳՆ բարձրաստիճան 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը և Առաքել Սեմիրջյանը, նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ տարածեցին մի հայտարարություն, որի արդյունքում, հաջորդ օրը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նրանց աշխատանքից ազատեց: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 24.02.2023 / փետրվարի 24, Պատմության հայկական օրը


2012 - Հայոց բանակը տոնում է խորհրդային կարմիր բանակի օրը, հնչում է նույնիսկ ԽՍՀՄ հիմնը։ 2008 - Ռոբերտ Քոչարյանը շտապեց Մոսկվա. հետագայում պարզվեց, որ հենց ամսի 23-ին, Մոսկվայից վերադառնալուց հետո, Քոչարյանը հավաքեց խորհրդակցություն իշխանական բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ, ինչի արդյունքում էլ ծնվեց ՊՆ թիվ 0038 Հայտնի հակասահմանադրական հրամանը ՝ մարտիմեկյան գործընթացներում բանակի ներգրավման մասին հրամանագիրը։ 1998 - Համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը խոստանում է լինել Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինող իշխանության դեմ, որովհետև մաքուր լինելու այլ տարբերակ չկա: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում զինված կազմավորումներ ստեղծելու մասին։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 215 | 23.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 23

2008 - Չորրորդ օրն է, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում են ազատության հրապարակում պահանջելով չեղյալ համարել նախագահի կեղծված ընտրությունները:  2002 - Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրվող Աղամալ Հարությունյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն է, դատապարտվում է 2 տարվա պայմանական ազատազրկման: 1994 - Հայաստանում 1, 10, 50, 100 և 200 դրամանոց թղթադրամներին միանում են 5 և 10 դրամանոց մետաղադրամներն ու 5, 10, 20 և 50 լումայանոց մետաղադրամները: 1939 - Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 22.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 22


2013 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանին։ 1996 - Հելսինկիում հերթական անգամ հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները։ 1944 - Միսաք Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ 1828 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 202 | 21.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 21

2019 - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։
2012 - Վանի նահանգի Արճեշ շրջանում բնակվող 53-ամյա Ֆահրեթթին Գյուրբուզի գոմում ծնվեց երկգլխանի գառ:
1991
- Արցախյան շարժումը երեք տարեկան է: Ղարաբաղին՝ Հայաստանի հետ միավորման պահանջը ադրբեջանցիներին ստիպում է շրջափակման մեջ պահել ամբողջ Հայաստանը և Ղարաբաղը: 
1988 - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 213 | 20.02.2023 / փետրվարի 20, Պատմության հայկական օրը


2008 - Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։
2004 - Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում` ՆԱՏՕ֊ի ուսուցողական կուրսերի ընթացքում, կացնահարում է լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին`քնած ժամանակ:
2001 - «Առավոտ» օրաթերթը, հոկտեմբերի 27-ի մեղադրական եզրակացությանը հղում կատարելով, գրում է, որ ահաբեկչության նախապատրաստմանը տեղյակ է եղել ԱԱԾ երկու աշխատակից: 
1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց պատվիրակություն գործուղել Հռոմ ՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 455 | 19.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 19

2019 - ՀՀ ԱԱԾ-ն փողերի լվացման և հարկերից խուսափելու համար մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ 1998 - Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքը, որով «Արմենթելին» տրվում է 15 տարի ժամկետով հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու բացառիկ հնարավորություն: 1994 - ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը: 1921 - Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 197 | 18.02.2023 / փետրվարի 18, Պատմության հայկական օրը

2017 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Մյունխենում: Ավարտին միջնորդները հայտարարեցին` պատերազմը տարբերակ չէ։ 2000 - Հայ ազգային հերոս զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան: 1999 - Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր Ազգային Ժողով՝ խորհրդարանից ստանալու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունքը: 1998 -  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով։ 1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավում են Մարտունու շրջանի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի (Վարանդա) ադրբեջանական ռազմական հանգույցը: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանն ընդունեց ԵԱՀԽ անդամ երկրների՝ Ստեփանակերտ ժամանած մի խումբ դիտորդների: 1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 217 | 17.02.2023 / փետրվարի 17, Պատմության հայկական օրը


2006 - Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: 1998 - ՀՀՇ-ն իր 10-րդ արտահերթ համագումարում որոշում է նախագահի առաջիկա ընտրություններում չառաջադրել և չպաշտպանել որևէ մեկի թեկնածությունը։ 1998 - Հայաստանում նավթ ու գազ են փնտրելու նպատակով Գառնիի տարածքում հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունն հորատման աշխատանքներ է սկսել։ 1975 - Երևանում վրաերթի ենթարկվեց նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, նա հիվանդանոցում մահացավ։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 199 | 16.02.2023 / փետրվարի 16, Պատմության հայկական օրը

2020 - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ 2001 - Սկսվում է հոկտեմբերի 27-ի դատաքննությունը: 1998 - Դաշնակցությունն արտահերթ ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: 1984 - Հրդեհվեց Մարզահամերգային համալիրը: 590 - Պարսկաստանում թագադրվում է Խոսրով II արքան։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 202 | 15.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 15

1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։ 1944 - Տեղի ունեցավ «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։ 1926 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 200 | 14.02.2023 / փետրվարի 14, Պատմության հայկական օրը

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում հասնում է աննախադեպ՝ 30-րդ տեղի։ 1988 - Արցախի հարցով առաջին հանրահավաքը Ստեփանակերտում։ 1963 - Շահագործվեց Չարենցավանիգործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետությունում, որը տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա չուգուն ձուլելու հնարավորություն ուներ։ 1921 - Դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 207 | 13.02.2023 / փետրվարի 13, Պատմության հայկական օրը

2015 - Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը անվանարկում է իշխանափոխության գործընթաց էր սկսած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
2000
- «Ինտերնետ օգտագործողների միությունը» հրապարակում է տվյալներ, ըստ որոնց Հայաստանում ներկա պահին գոյություն ունի ինտերնետին միացված 20 հազար համակարգիչ: 
1988 - Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
1960 - Երևանի Լենինի հրապարակում մեծ տոնախմբությամբ նվշում էր Ղարադաղ-Աղստաֆա-Երևան գազամուղի կառուցման ավարտը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 228 | 12.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 12

2008 - Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ: 
2000 - Հայաստանում է թուրքական 6 հոգանոց պատվիրակությունը. Հայկական Կարմիր խաչը պետք է ապահովի Թուրքիայի երկրաշարժից տուժածների հետվնասվածքային ապաքինումը։ 
1998 - Հումանիտար օգնությամբ ՄԱԿ-ի կողմից Շրջափակման մեջ գտնվող Իրաք մեկնելու ճանապարհին Հայաստանում է ժամանում ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։ 

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 197 | 11.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 11


2011 - Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:
1998 - Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է, որ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: 
1995 -  ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան) բանակցություններ են տեղի ունենում:
1921 - Գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթում է ժողովրդական զայրույթը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 203 | 10.02.2023 / փետրվարի 10, Պատմության հայկական օրը

2020 - Ամերիկյան Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի 2020 թվականի «Օսկար» մրցանակների «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրվեց ամերիկահայ սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Սթիվեն Զաիլյանը, ով գրել է «Իռլանդացին» ֆիլմի սցենարը։
1999 - Աղմկահարույց սպանություններ. Պաշտոնական վարկածով երկու կրակոցով՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում ինքնասպանություն է գործել ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը:
1998
 - Ռոբերտ Քոչարյանը «իրավիճակի փոփոխման» պատճառաբանությամբ, առանց դատարանի որոշման բանտից ազատ արձակեց ՀՅԴ ներկայացուցիչներին:
1921 - Հայաստանի Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն՝ անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 205 | 09.02.2023 / փետրվարի 9, Պատմության հայկական օրը

2019 - Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում հավատարմագրված, Հայաստանում գտնվող, «Թուրան» լրաատվական գործակալության թղթակից Շահին Գաջիևին տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ադրբեջանցիներին ասում է. «Ճանաչեք սեփական ճակատագրի տեր լինելու Ղարաբաղի իրավունքը, և հայերի մեծամասնությունը կողմ կլինի արագ և խաղաղ կարգավորմանը»։
1993 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն սահմանվեց Արմավիրի շրջանում հայ-թուրքական սահմանամերձ գոտում՝ հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով։

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 08.02.2023 / փետրվարի 8, Պատմության հայկական օրը

« 1 2 ... 9 10 11 12 13 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ