Պատմության հայկական օրը. 13 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-13, 2024-02-06, 2025-02-25, 2026-02-10, 2027-02-02, 2028-02-22, 2029-02-06, 2030-02-26։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվեց ևս 4 աճյուն։

  • Նախնական տվյալներով՝ դրանք ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ են:

2019 - ԱՄՆ Պետդեպարտամենտը չի աջակցում Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությանը:

  • ՀՀ ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում հասնում է աննախադեպ՝ 30-րդ տեղի։
1988 - Արցախի հարցով առաջին հանրահավաքը Ստեփանակերտում։
1963 - Շահագործվեց Չարենցավանիգործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետությունում, որը տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա չուգուն ձուլելու հնարավորություն ուներ։

  • Բացման արարողության ժամանակ Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանն ասել էր. «Մինչև այժմ մենք ձուլվածք էինք ստանում երկրի հեռավոր վայրերից։ Ներկայումս, նոր ցեխի լրիվ գործարկմամբ հնարավորություն կստանանք ապահովելու ռեսպուբլիկայի հաստոցաշինական գործարանների պահանջը»:

1921 - Դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը:

  • Մինչև փետրվարի 17-ը ապստամբները ազատագրեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան։ Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ)։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Արմեն Մուրադյան, թատրոնի և կինոյի դերասան, Ռուսաստանի կինոյի դերասանների գիլդիայի անդամ
1972 - Սամվել Առաքելյան (ծնվ. Ալմա Աթա), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, Ռոստովի մարզի սպորտի նախարար
1967 - Գագիկ Ստեփանյան՝ Հեթանոս Գագո, (ծնվ. Երևան, մ. 1994), Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ

  • Գագիկը տարվել է հայերի նախաքրիստոնեական կրոնով, ինչի համար էլ ստացել է «հեթանոս» մականունը։
  • 1999-ին Երևանի քաղաքապետը 139 միջնակարգ դպրոցը վերանվանել է Գագիկ Ստեփանյանի անվան դպրոց:

1962 - Սերգեյ Գաբրիելյան, դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ (1998)
1960 - Մարգարիտ Սարգսյան (ծնվ. Հացին, Արցախ, մ. 1993թ.), Արցախյան պատերազմում մարտական գործողությունների մասնակից, դիպուկահար, հրաձգության Ադրբեջանի չեմպիոն, շախմատի Ստեփանակերտի չեմպիոն
1959 - Բենուր Փաշայան (ծնվ. Ազավրեթի, Վրաստան), հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1981, 1982), աշխարհի չեմպիոն (1982, 1983)
1946 - Վազգեն Մանուկյան (ծնվ. Լենինական), մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
1944 - Ելենա Սաքանյան (ծնվ. Երևան, մ. 2003), գիտահանրամատչելի կինոյի ռեժիսոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
1940 - Նոննա Կարակաշյան, շախմատի միջազգային մրցավար առաջին հայ կինը, շախմատիստուհի, մարզիչ, Ադրբեջանի եռակի չեմպիոն
1898 - Շավարշ Նարդունի, գրականագետ և քննադատ
1894 - Համբարձում Խաչանյան (ծնվ. Տրապիզոն, մ. 1944), հայ դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)
1883 - Եվգենի Վախթանգով (ծնվ. Վլադիկավկազ, մ. 1922), թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան

  • Ծնվել է ծխախոտի ֆաբրիկատեր ռուս-հայկական ընտանիքում։
  • Նրա ղեկավարությամբ մեծացել են ռուսական և հայկական թատրոնների այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մ. Չեխովը, Յու. Զավադսկին, Բ. Շչուկինը, Ա. Օրոչկոն, Ռ. Սիմոնովը, Վ. Մարեցկայան, Բ. Զախավան, Ա. Գրիբովը, Ց. Մանսուրովը, Ա. Պոպովը, Ն. Գորչակովը, Ա. Բուրջալյանը, Ա. Գուլակյանը։

1870 - Ներսես 5-րդ Աշտարակեցի, հայոց կաթողիկոս
1868 - Սարգիս Տեր-Աբրահամյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1952), հայ-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռուսական կայսրությունում հայկական ծիսակարգի կաթոլիկների առաքելական ադմինիստրատոր, Հռոմի օժանդակ եպիսկոպոս: