Հայկական փետրվարի 17

2017 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Մյունխենում: Ավարտին միջնորդները հայտարարեցին` պատերազմը տարբերակ չէ։ 2000 - Հայ ազգային հերոս զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան: 1999 - Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր Ազգային Ժողով՝ խորհրդարանից ստանալու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունքը: 1998 -  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով։ 1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավում են Մարտունու շրջանի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի (Վարանդա) ադրբեջանական ռազմական հանգույցը: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանն ընդունեց ԵԱՀԽ անդամ երկրների՝ Ստեփանակերտ ժամանած մի խումբ դիտորդների: 1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր: Կարդալ  ավելին


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 219 | Ավելացրեց՝ armenlur | 17.02.2023 | 08:30 փետրվարի 17, Պատմության հայկական օրը