18:00, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2019 - ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը տևեց 1.5 ժամ: 1899 - Հայաստան` Ալեքսանդրապոլ կայարան (այժմ` Գյումրի) ժամանեց առաջին գնացքը:  Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 183 | 07.02.2023 / փետրվարի 7, Պատմության հայկական օրը

2005 - Աղմկահարույց սպանություններ. ՌԴ Սամարայի մարզում Տոլյատի քաղաքի ճանապարհին սպանվեց Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը:
1995 - Մինսկի խմբի առաջին համանախագահները` Ռուսաստանն ու Շվեդիան հրադադարի ռեժիմը ամրապնդելու վերաբերյալ առաջարկների փաթեթ են մշակում, որն ուղարկում են երեք հասցեներով` Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևին և Ղարաբաղի առաջնորդ Ռ. Քոչարյանին:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 06.02.2023 / փետրվարի 6, Պատմության հայկական օրը


2000 - Երկրապահ Կամավորական Միության նիստում գեներալ Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ թող չփորձի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Մեղրին փոխանակել այլ հողերի դիմաց: 
1999 - Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ խորհրդարանի լուծարման պատճառ կարող է դառնալ Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազի միջնորդությունը:
1998 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով.
1993 - Ազատության հրապարակում ԱԻՄ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքում դժգոհում են ցրտից և ջեռուցման բացակայությունից, պատերազմից, շրջափակումից և այդ ամենի մեղավոր համարում միայն Հայաստանի ղեկավարությանը և պահանջում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու խորհրդարանի արձակումը:
1953 - ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը համաձայնում է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 211 | 05.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 5

2010 - Մսի զգալի թանկացումը, հատկապես ոչխարի մսի սուր դեֆիցիտը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ, որն, ըստ լուրերի զբաղվում է մսի արտահանմամբ:
2005 - Աղմկահարույց սպանություններ. Երևանի «ՏԷՑ-ի կռուգում» քրեաօլիգարխիկ տարերի բախման ժամանակ փոխհրաձգությունից զոհվեց Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
1998 - Խորհրդարանն ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: 

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 239 | 04.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 4


2021 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրամանագիր ստորագրեց, որով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը պետք է նշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։
2009 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան շքամուտքում սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 
1998 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 198 | 03.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 3

2002 - Համաշխարհային Բանկը հրաժարվում է տալ Հայաստանին ավելի վաղ խոստացված 5 միլիոն դոլարի վարկը։
1998 - Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հրաժարականի դիմում է ներկայացնում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 
1998 - Սկսվում է հայտնի «Առնետավազքը». 27 պատգամավոր դուրս է գալիս իշխող «Հանրապետություն» խմբակցությունից։

Նրանք անմիջապես անդագրվում են «Երկրապահին»: «Հանրապետություն» բլոկից դուրս է գալիս նաև Հանրապետական կուսակցությունը և այդ բլոկը դադարում է լինել խորհրդարանական մեծամասնություն։ 

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 201 | 02.02.2023 / փետրվարի 2, Պատմության հայկական օրը

2019 - Մարտի 1-ի գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը, որը տևել է շուրջ 6 ժամ, սակայն չի ավարտվել:
1946 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «հարց ենք դնում Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը»։

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 01.02.2023 / փետրվարի 1, Պատմության հայկական օրը


2015 - Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան համաձայնեց իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին: 2015 - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են «գին վճարել» 1915 թվականի դեպքերի համար, եթե միայն «անկողմնակալ պատմաբանների թիմը» գա եզրակացության, որ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է եղել ոճրի համար:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 206 | 31.01.2023 / հունվարի 31, Պատմության հայկական օրը


2013 - Սերժ Սարգսյանը կատարեց իր «բրենդային» հերթական արտահայտությունը՝ Ա՛յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում։ 1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը հայտարարությամբ մերժեց ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը: 1896 - Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը ետ էին քաշում Զեյթուն գավառից:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 30.01.2023 / հունվարի 30, Պատմության հայկական օրը

1998 - Նախագահի մամուլի խոսնակ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է բանակցել Մինսկի բազում թերություններով առաջարկի շուրջ, իսկ Ղարաբաղը մերժում է: 1990 - Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում բարձրաձայնում ու պարզաբանում է, թե ինչ նպատակով է ժողովուրդը խորհրդային ուժայիններից զենք խլում: 1923 - Հանդիսավորությամբ բացվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 245 | 29.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 29

2000 -  Ռոբերտ Քոչարյանը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպեց Հեյդար Ալիևին՝ ուղիղ բանակցություններից դուրս թողնելով Ղարաբաղը: 1992 - ՀՀ ԳԽ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:  1990 - Արարատի մարզի Երասխավան գյուղի վրա սկսվեց անակնկալ հարձակում: Պաշտպանական ջոկատների համակարգումն իրակա­նացնում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, ջոկատներից մեկի հրամանատար Վազգեն Սարգսյանը Կոմի­տեի անունից նշանակվեց ընդհանուր հրամանատար:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 201 | 28.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 28


2011 - Սերժ Սարգսյանը «Էխո Մասկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ազատագրված տարածքները համարում է ադրբեջանական հող:  1973 - ASALA. 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 214 | 27.01.2023 / հունվարի 27, Պատմության հայկական օրը

1990 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն և շրջանային խորհուրդների 107 պատգամավոր դիմում հղեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրան­սիայի, Չինաստանի կառավարություններին՝ տեղի ունեցող բռնու­թյունների դեմ միջազգային հանրության հակազդեցությանը հասնե­լու նպատակով: 1922 - Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը։ 1920 - Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից: 1914 - Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 244 | 26.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 26

2001 - Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին: 1998 - ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը լրագրողներին առջև հավաստում է վարչապետ Քոչարյանի և նախագահի միջև առկա տարաձայնությունը։ 1988 - Ադրբեջանցիները հեռացվում են Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանից։ 1937 - Երևանում բացվում է «Մանկական աշխարհ» հանրախանութը, որն այն ժամանակ հայտնի էր Կենտրոնական ունիվերմագ կամ ՑՈՒՄ (Центральный универмаг) անունով։ 1922 - Երևանում բացվում է պետական թատրոնը, որը հետագայում վերանվանվում է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի: 1914 -  Սիմեիզում Գրիգորի Նեույմինը հայտնաբերեց աստերոիդ-780-ը, որը կոչվեց Արմենիա։

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 201 | 25.01.2023 / հունվարի 25, Պատմության հայկական օրը


2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիևին ու Քոչարյանին։ 1933 - Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան։
1865 - Իսրայել Օրին հանդիպեց Պետրոս Մեծին՝ արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 198 | 24.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 24

2012 - Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ 1984 - Բացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը։ 1921 - Բացվեց Երևանի ժողովրդական համալսարանը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 222 | 23.01.2023 / հունվարի 23, Պատմության հայկական օրը

1998 - Հայոց համազգային շարժումը հայտարարություն է տարածում, որում ասվում է, որ խորը հակասություններ ունի Ռոբերտ Քոչարյանի և ուժային նախարարների հետ:  1998 - Վերջին 3 օրերի պաշտոնական անձանց նկատմամբ երեք՝ Ռուբեն Հայրապետյանի, Արծրուն Մարգարյանի և Ռոմեն Ղազարյանի հանդեպ ահաբեկչությունները  Վազգեն Սարգսյանը որակում է իբրև քաղաքական խաղեր և հայտարարում, որ ինքը չի կասկածում Ռոբերտ Քոչարյանին: 

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 239 | 22.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 22


1992 -  Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ձերբակալվեց 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովը

24 ժամ ձերբակալված մնալուց հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Վազգեն Սարգսյանը տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը:  Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հանելն էր: Գործողության հետևանքով ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 229 | 21.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 21

2001 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով մեղադրող կողմը գլխավոր ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջում է 15 տարվա ազատազրկում: 1992 - Երկօրյա մարտերից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը: 1933 - Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ։

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 202 | 20.01.2023 / հունվարի 20, Պատմության հայկական օրը

2019 - Ֆրանսիական ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալեց 21 կասկածյալի, որոնք հիմնականում հայերից բաղկացած Եվրասիական մաֆիական խոշոր խմբավորման անդամներ են: 2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը1999 - Աճուրդով վաճառվում է Ամերիկայի կողմից Հայաստանին ապրանքային վարկի տեսքով տրված 90 հազար տոննա հացահատիկի չվաճառված 43 հազար տոննան: 1990 - Հենց այս օրը սկսվեց հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը: 

Ադրբեջանի զինված ուժերը հայ-նախիջևանյան սահմանի մոտ՝ Երասխավանում փորձել էին խախտել սահմանը: Նոր ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները, Անկախության բանակը՝ ՀԱԲ-ը, Վանո Սիրադեղյանի կոչով զինված մարդիկ շտապեցին սահման: Այստեղ էլ գրանցվեցին առաջին զոհերը՝ Մովսես Գորգիսյանը և նրան կռվի դաշտից դուրս բերել փորձող Երվանդ Սաղումյանը:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 233 | 19.01.2023 / հունվարի 19, Պատմության հայկական օրը

« 1 2 ... 10 11 12 13 14 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ