Հայկական փետրվարի 5

2000 - Երկրապահ Կամավորական Միության նիստում գեներալ Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ թող չփորձի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Մեղրին փոխանակել այլ հողերի դիմաց: 
1999 - Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ խորհրդարանի լուծարման պատճառ կարող է դառնալ Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազի միջնորդությունը:
1998 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով.
1993 - Ազատության հրապարակում ԱԻՄ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքում դժգոհում են ցրտից և ջեռուցման բացակայությունից, պատերազմից, շրջափակումից և այդ ամենի մեղավոր համարում միայն Հայաստանի ղեկավարությանը և պահանջում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու խորհրդարանի արձակումը:
1953 - ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը համաձայնում է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 213 | Ավելացրեց՝ armenlur | 05.02.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, փետրվարի 5