Հայկական հունվարի 19

2019 - Ֆրանսիական ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալեց 21 կասկածյալի, որոնք հիմնականում հայերից բաղկացած Եվրասիական մաֆիական խոշոր խմբավորման անդամներ են: 2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը1999 - Աճուրդով վաճառվում է Ամերիկայի կողմից Հայաստանին ապրանքային վարկի տեսքով տրված 90 հազար տոննա հացահատիկի չվաճառված 43 հազար տոննան: 1990 - Հենց այս օրը սկսվեց հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը: 

Ադրբեջանի զինված ուժերը հայ-նախիջևանյան սահմանի մոտ՝ Երասխավանում փորձել էին խախտել սահմանը: Նոր ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները, Անկախության բանակը՝ ՀԱԲ-ը, Վանո Սիրադեղյանի կոչով զինված մարդիկ շտապեցին սահման: Այստեղ էլ գրանցվեցին առաջին զոհերը՝ Մովսես Գորգիսյանը և նրան կռվի դաշտից դուրս բերել փորձող Երվանդ Սաղումյանը:

Ամբողջական նյութն՝ այստեղ։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 169 | Ավելացրեց՝ armenlur | 19.01.2023 | 08:30 հունվարի 19, Պատմության հայկական օրը