Պատմության հայկական օրը. հունվարի 21


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:
  • Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:
  • Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-21, 2024-06-27, 2025-01-25, 2026-08-01, 2027-07-31, 2028-01-22, 2029-07-28, 2030-01-26։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - Դիվերսիաների փորձերը սահմանին և շփման գծում շարունակվում են, հայկական կողմը հաղորդում է առնվազն երեք զոհի, ադրբեջանական կողմը ևս` երեք զոհի և երկու վիրավորի մասին:
2004 - Պաշտոնապես փակվեց Երևանում տրամվայի համակարգը։
1993 - Եվրապառլամենտի որոշում կայացվեց, որում ընդգծվում էր Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 300.000 հայերի ողբերգական վիճակի մասին։
1992 -  Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ձերբակալվեց 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովը: 

  • 24 ժամ ձերբակալված մնալուց հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու:
  • Վազգեն Սարգսյանը տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը:
  • Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հանելն էր: 
  • Գործողության հետևանքով ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց

1982 - ASALA. Պայթյուն Օրլի օդանավակայանի «Թըրքիշ էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։

  • Նույն օրը պայթյուն է որոտում Փարիզի Փորթ Մայօ կայարանում տեղակայված «Էյր Ֆրանս» ընկերության ճամպրուկների բաժնում։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

1921 - Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը:

  • Հայաստանի ազգաբնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան 
1967 - Արտաշես Մինասյան, շախմատի գրոսմայստեր
1960 - Դմիտրի Խառատյան, ռուսաստանցի դերասան
1938 - Ֆելիքս Դանիելյան, հայ կենդանաբան
1878 - Վահան Թեքեյան, հայ բանաստեղծ (վ. 1945)