Պատմության հայկական օրը. հունվարի 26


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:
  • Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին: Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը, Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը: Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների, Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-26, 2024-08-05, 2025-01-27, 2026-08-03, 2027-08-05, 2028-01-27, 2029-08-02, 2030-01-28։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ  

2021 - Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 65 հերոս զինծառայողի անուն։
2021 - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ արեց իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը: 

  • «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:

2017 - Տարեսկզբին երեք շաբաթվա ընթացքում հակառակորդի կրակոցներից կամ` չպարզված հանգամանքներում, Ղարաբաղում չորս զինվոր է զոհվում։

  • Օրեր անց` փետրվարի 8-ին, Ստեփանակերտը հաղորդեց դիրքերի գնդակոծման մասին. զոհվել էր պայմանագրային մի զինծառայող, ևս մեկը`վիրավորվել։

2012 - Կառավարության որոշմամբ Հայաստանում այլևս ժամերը հետ ու առաջ չեն տրվի։ 

  • Հայաստանը կմնա ձմեռային ժամային գոտում։ Այսպիսով, Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի Արևմուտքի հետ կհայտնվի միևնույն ժամային գոտում։

2010 - Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարվում է`կողմերը ընդհանուր հայտարարի են եկել Մադրիդյան փաստաթղթի նախաբանի շուրջ։

  • Հանդիպումը կայացել էր Կրեմլի նախաձեռնությամբ` եռակողմ ձևաչափով: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր. «Կա ընդհանուր ըմբռնում այդ փաստաթղթի նախաբանի առնչությամբ: Կողմերը որոշել են իրե՛նց գաղափարներն ու առաջարկները ներկայացնել առայժմ չհամաձայնեցված հարցերի շուրջ»:
  • Ի դեպ, Կրեմլի նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահները չէին մասնակցել: Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել էին նույն օրն ավելի ուշ` Սոչիի օդանավակայանում:
  • Կողմերի հաջորդ հանդիպումը կայացավ միայն կես տարի անց` հունիսին:

2010 - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայռուսգազարդի» առաջարկը։

  • 1000 խմ գազի դիմաց վճարը 96 հազարից դարձավ 132 հազ. դրամ։

2009 - Հայկական կողմը հաղորդում է երկու զոհի մասին, որոնցից մեկը` Բադ Թադևոսյանը, անսթափ վիճակում փորձել էր շարժվել ադրբեջանական հենակետերի ուղղությամբ։

  • Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, հայկական կողմի զինծառայողները փորձել էին կասեցնել նրա առաջխաղացումը, սակայն, ապարդյուն:
  • Ադրբեջանական կողմից կրակ էր բացվել , փոխհրաձգության հետևանքով զոհվել էին Բադ Թադևոսյանը և պայմանագրային զինծառայող Արկադի Հակոբյանը:

2001 - Աշոտ Մանուչարյանը բողոքում է Ռուսաստանից Հայաստան եկած և իշխանափոխություն նախաձեռնած Արկադի Վարդանյանի ձերբակալության դեմ։ 

  • Կոմունիստ Խորեն Սարգսյանի կարծիքով Վարդանյանի ձերբակալությունը մյուս ուժերի համար ծառայում է որպես զսպաշապիկ։ Վարդանյանի փաստաբանը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում, որ ԱԱԾ մեկուսարանում օրերս Սերժ Սարգսյանը հանդիպել է ամբաստանյալին։

2000 - Վանո Սիրադեղյանն անդրադառնում է ամբաստանյալ Վահան Հարությունյանի նախորդ օրվա այն մեղադրանքին, որ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվեց, երբ հայտարարեց, որ Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար մտնելու է խորհրդարան։ 

  • Վանո Սիրադեղյանի ձեռքին է «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն համարը, որտեղ նշված է, որ Խաչատրյանի մոտ վերջինը մտել է գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու այլևս դուրս չի եկել

2000 - Վարչապետ Արամ Սարգսյանի մասնակցությամբ ստորագրվում է հայ-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու մասին հուշագիրը։

  • Հայ-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը Վազգեն Սարգսյանն անձամբ է ներկայացրել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ալբերտ Գորին։ 

1998 - Ընդդիմադիր գործիչները հույս ունեն, որ Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո հասարակական կազմակերպություններից և կուսակցություններից մի խումբ կձևավորվի, որն էլ 40 օրով իշխանությունը կվերցնի իր ձեռքը, մինչև կընտրվի նոր նախագահ։
1992 - Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները՝ Պաշտպանության նախարար Մեհթիևի գլխավորությամբ, հարձակվում են Քարինտակ գյուղի վրա։

  • Դա Ադրբեջանի առաջին խոշոր ռազմական գործողությունն էր պետական անկախություն հայտարարած Լեռնային Ղարաբաղի վրա։ Երկօրյա մարտերից հետո Շուշիից հարձակման անցած ադրբեջանցիները գլխովին ջախջախվեցին։ Սա երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին խոշոր հաղթանակն էր։
  • Ըստ ականատեսների, «հարձակումից հետո ձնապատ սարի լանջը ամբողջովին ծածկված էր դիակներով»։ Ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Տաջեդին Մեհտիևը ազատվել էր պաշտոնից:

1990 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն և շրջանային խորհուրդների 107 պատգամավոր դիմում հղեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրան­սիայի, Չինաստանի կառավարություններին՝ տեղի ունեցող բռնու­թյունների դեմ միջազգային հանրության հակազդեցությանը հասնե­լու նպատակով:
1990 - Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն ժամանում է ԼՂԻՄ, որպեսզի ղեկավարի կազմակերպչական կոմիտեն։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզի Ազգային բանկի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1966 - Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հանդիսավորությամբ նշվում է հայկական կինոյի 40-ամյակը:

  • Միջոցառմանը ներկա էին Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, պետական ու մշակութային այլ գործիչներ:

1937 - Երևանի պետական օպերայի դահլիճում տեղի է ունենում Երևանի առաջին օդաչուական դպրոցի շրջանավարտների հանդիսավոր նիստը։

  • 1930-ական թվականների կեսերին խորհրդային ավիացիան մեծ հռչակ ուներ։ Ինքնաթիռներով Հյուսիսային Բևեռից փրկված չելյուսկինցիների, Չկալովի անվայրէջք թռիչքը Հյուսիսային բևեռով և մի շարք այլ իրադարձություններ օդաչուի մասնագիտությունը դարձրել էին հրապուրիչ։
  • Առաջին շրջանավարտները 60 հոգի էին։ Բացի այդ, ակումբը պատրաստել էր 253 պարաշյուտիստ, 225 պլաներիստ և 4 օդաչու-հրահանգիչ։

1926 - Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
1922 - Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը։
1920 - Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
1914 - Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Վահան Ջուհարյան (ծնվ. Գյումրի), հունահռոմեական ոճի ըմբիշ 
1977 - Արշալույս Հարությունյան (ծնվ. Պոտսդամ, Գերմանիա), դերասան
1966 - Սամվել Երվինյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, վիրտուոզ ջութակահար

  • 2003-2004 թվականներին մասնակցել է "Yanni" խմբի համաշխարհային շրջագայությանը։

1957 - Վահան Փափազյան (ծնվ. Երևան), հայ քաղաքական գործիչ և պետական գործիչ
1924 - Անահիտ Աճեմյան (ծնվ. Նյու Յորք), ամերիկահայ ջութակահար, Կոլումբիայի համալսարանի դասախոս

  • 1940-ական թվականներին քրոջ հետ Նյու Յորքում հիմնել է հայկական երաժշտության բարեկամների կոմիտե։

1924 - Ռաֆայել Ղազարյան (ծնվ. Արմավիր, Ռուսաստան, մ. 2007) ռադիոֆիզիկ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ

  • Նրա ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել Երևան-Բյուրական լազերային հեռախոսային ցանցը (1969), որը դարձել է աշխարհում առաջիններից մեկը:

1924 - Վլադիմիր Միկոյան (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 1942), կործանիչ օդաչու

  • Ա. Ի. Միկոյանի որդին ՝ ավիակոնստրուկտոր Ա.Ի. Միկոյանի զարմիկը։

1922 - Յուրի Երզնկյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1996), ռեժիսոր, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)
1919 - Լյուկ Անդրե Մարսել, բանաստեղծ, թարգմանիչ

  • Սովորել է երաժշտություն, ուսումնասիրել հայ պոեզիան։ 1952 թվականին նա ուսումնասիրել է Վենետիկի Մխիթարյան հայրերի Հայկական ձեռագրերը։

1909 - Մհեր Աբեղյան (ծնվ. Էջմիածին, մ. 1994 թ.), գեղանկարիչ, գրաֆիկ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960 թ.)
1899 - Թամարա Գաբրիելյան (մ. 1983), Երևանի առաջին Ինտերնացիոնալ մանկապարտեզի հիմնադիր
1894 - Գրիգորի Առաքելյան (ծնվ. Դոնի Ռոստով), կոմպոզիտոր, դիրիժոր, թուրքմենական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)
1886 - Արամ Տեր-Հովհաննիսյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1970), կոմպոզիտոր, օպերային և երգչախմբային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական ազգագրագետ, հասարակական գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Պավել Լիսիցիանի առաջին ուսուցիչը
1880 - Արամ Ակուլյանց (ծնվ. Ալեքսանդրապոլ), Սանկտ Պետերբուրգի հոգևոր վարչության քարտուղար, փիլիսոփայության պրոֆեսոր, լեզվի և մտածողության ինստիտուտի գիտաշխատող