Պատմության հայկական օրը. հունվարի 31


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - Բուլղարիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեցին։
2016 - Աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում նվաճեց ոսկե մեդալ:
2015 - Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան համաձայնեց իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին:
2015 - Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
2015 - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են «գին վճարել» 1915 թվականի դեպքերի համար, եթե միայն «անկողմնակալ պատմաբանների թիմը» գա եզրակացության, որ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է եղել ոճրի համար:
2006 - «Հասել ենք այնպիսի մի փուլի, երբ շրջադարձ պետք է կատարենք բանակցություններից դեպի որոշումներ»,- «Ազատությանն» ասում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։

  • Միջնորդներն այդ օրերին նախապատրաստում էին նախագահների միջև հանդիպում Ֆրանսիայում`Ռամբույեյում: Տարածաշրջան կատարելիք հերթական այցից առաջ ամերիկացի համանախագահ Ս.Մանն «Ազատությանն ասել էր. «Կարծում եմ, որ առաջիկա հանդիպումները հաջորդ երկու շաբաթների ընթացքում շատ կարեւոր հնարավորություն են, և, խոսելով ամերիկյան տեսակետից, կասեմ` մենք չէին ուզենա, որ կողմերը կրկին անկարող գտնվեն օգտվելու այս կարեւոր հնարավորությունից»:

1920 - Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Էդուարդ Իլոյան (ծնվ. Երևան), պրոդյուսեր, սցենարիստ, ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, Yellow, Black and White ընկերության հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության անդամ, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ

  • 2020 թ. արդյունքներով Էդուարդ Իլոյանն ընդգրկվել է Ռուսաստանի 3 գլխավոր կինոպրոդյուսերների ցանկում։

1954 - Բելլա Քոչարյան, Հայաստանի Առաջին տիկին (1998-2008)

  • Ոսկրածուծի փոխպատվաստման դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահ:

1948 - Գեորգի Մարտիրոսյան (ծնվ. Դոնի Ռոստով), դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ
1931 - Էմիլ Գաբրիելյան (մ. 2010), բժիշկ, դեղագետ, ՀԽՍՀ առողջապահության նախարար (1975-1989)
1931 - Ռաֆայել Աթոյան (ծնվ. Լենինական, մ. 2014), գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
1929 - Անժիկ Հակոբյան (ծնվ. Լենինական), արձակագիր, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր լրագրող (1982)
1911 - Մարիա Փարիզ Փիշմիշ (Մարիա Սուքիասյան, ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1999), մեքսիկացի աստղագետ, Հարվարդի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մեքսիկայի համալսարանի պատվավոր դոկտոր, Մեքսիկայի առաջին կին աստղագետը

  • Նրա ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է անգլիական նավի կապիտանի շնորհիվ։
  • Փիշմշի դուստր Էլզին շարունակում է մոր գործը, և այժմ Մեքսիկայի հայտնի աստղաֆիզիկոսներից է:
  • Նրա անունով կոչվում է համաստեղություն:

1903 - Աշոտ Աբրահամյան (ծնվ. կեղուտ, մ. 1983) պատմաբան, հայոց գրերի պատմության մասնագետ
1898 - Ալեքսանդր Առաքելյան-Խան (ծնվ. Թավրիզ, մ. 1967), նվագախմբի տնօրեն
1876 - Ալեքսեյ Գանզեն (ծնվ. Օդեսա, մ. 1937), գեղանկարիչ, գրաֆիկ, Հովհաննես Այվազովսկու թոռը
1860 - Ատրպետ (Սարգիս Մուբայաջյան, ծնվ. Կարս, մ. 1937), հայ գրող, հասարակական գործիչ, Հրատարակիչ

  • 1935 թ. Ատրպետը երիտասարդ Հովհաննես Կարապետյանին «Շիրազ» կեղծանունն է տվել՝ նրա պոեզիան համեմատելով պարսկական Շիրազի վարդերի հետ։