Պատմության հայկական օրը. հունվարի 24


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:
  • Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-24, 2024-06-30, 2025-01-23, 2026-01-22, 2027-07-29, 2028-01-25, 2029-07-31, 2030-01-22։

Ս. Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի, երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Ս. Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, ով իր հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Իմանալով այդ մասին, կայսրը սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց նահատակության փառապսակն ընդունում է նաև նրա մայր Կղոդիան:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-24, 2024-06-30, 2025-01-23, 2026-08-03, 2027-08-02, 2028-01-25, 2029-07-31, 2030-01-22։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվեց ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից:
2014 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Փարիզում.գլխավոր հարցը դառնում է սահմանին լարված իրավիճակը։

  • Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը միմյանց էին մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար: Համանախագահներն էլ, հանդիպման ավարտին տարածված հայտարարությամբ, շեշտել էին` «վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում խաղաղության հեռանկարները»: Միջնորդները կոչ էին արել անշեղորեն պահպանել հրադադարը: Չնայած այդ հորդորներին` ընդամենը երեք օր անց իրավիճակը սահմանին կրկին սրվել էր:

2007 - Մինսկի խումբը հորդորում է կողմերին իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների։

  • Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի առաջնորդների հետ բանակցություններից հետո միջնորդները համատեղ հայտարարություն էին տարածում, պնդելով, թե կողմերը կառուցողական մոտեցում են ցուցաբերել մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում: «Նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, նրանք հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղության գործընթացը առաջ ընթանա»,- նշել էին եռանախագահները:

2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիևին ու Քոչարյանին։

  • «Մենք չենք հանդիպում սոսկ հանդիպելու համար: Մենք իսկապես ցանկանում ենք գտնել լուծումը: Հանդիպումից հանդիպում միմյանց ավելի լավ ենք հասկանում»,֊ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը` հույս հայտնելով, որ կարգավորմանը հասնելու համար ստիպված չեն լինի հանդիպումների թիվը հարյուրի հասցնել: Ալիևը նաև չէր բացառել, որ առաջիկայում իրենց կարող են միանալ Ղարաբաղի ներկայացուցիչները. «Առայժմ միայն նախագահ Քոչարյանի հետ ենք քննարկում հարցերը: Կարծում եմ` երբ կհանգենք հստակության, կարող են լինել երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմեր»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
  • Ռ. Քոչարյանն էլ նշել էր. «առաջին հանդիպումների ընթացքում մենք ուսումնասիրում էինք միմյանց, հետագա հանդիպումների ընթացքում` ջանում հասկանալ, իսկ այժմ` փորձում ենք լուծել խնդիրը: Տեղյակ լինելով երրորդ կողմի դիրքորոշմանը և մոտեցումներին` ես փորձում եմ դրանք արտահայտել, թեև համամիտ եմ, որ խնդրի լիարժեք լուծմանը կարելի է հասնել միայն երրորդ կողմի մասնակցությամբ»:

1973 - Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:
1933 - Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան։
1865 - Իսրայել Օրին հանդիպեց Պետրոս Մեծին՝ արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Անժելիկա Կաշիրինա (Անժելիկա Ասլանյան, ծնվ. Սալավաթ, Բաշկիրիայի ԻԽՍՀ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի
1966 - Գայանե Ջանիկյան, երգչուհի (սոպրանո), Ինգուշեթիայի վաստակավոր արտիստուհի
1958 - Հովիկ Աբրահամյան, ՀՀ Ազգային ժողովի նախագահ (2008-2011)
1956 - Արմո Բալայան, ապակեգործության նկարիչ

  • Վարպետի աշխատանքները ձեռք են բերել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդել Ազիս իբն Սաուդին, Շառլ Ազնավուրը և Պիեռ Կարդենը:

1947 - Սամվել Կոսյան, բանաստեղծ, դրամատուրգ
1945 - Ռոմիկ Սարդարյան (ծնվ. Կապան, մ. 2014), գրող, բանաստեղծ
1937 - Ռաֆայել Բաղդասարյան (ծնվ. Սառնաղբյուր), Մոսկվայի կլարնետիստների ակումբի նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ (1979), ՌԴ վաստակավոր արտիստ (1997), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2003)
1934 - Տիգրան Դավիդով (ծնվ. Մոսկվա, մ. 1978), դերասան
1924 - Պարույր Սևակ, բանաստեղծ, մշակույթի գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր
1912 - Ժան-Պիեռ Ժորժ Ալֆոնս Կալլո (միտքը. 1995), գրող, արևելագետ

  • «Արմենիա» աշխատության հեղինակն է:

1883 - Վալերի Յազվիցկի (մ. 1957), ռուս խորհրդային դրամատուրգ, բանաստեղծ և գրող, գիտահանրամատչելի, քաղաքական, պատմական և գիտաֆանտաստիկ գրքերի հեղինակ

  • Իր «Բուլղարիայի հայ փախստականները« հրապարակման մեջ Վ. Յազվիցկին տեղեկացնում է, որ հայ գաղթականները Բուլղարիայում դրուժինաներ են ստեղծել և ձգտում էին ԴԵՊԻ Ռուսաստան՝ պայքարելու թուրքերի դեմ ։ «Եթե ռուսները ինձ չվերցնեն թուրքերի հետ կռվելու, ես ինքնապան կլինեմ»:
  • Սոֆիայում Վ. Յազվիցկին պատահաբար ծանոթացել է այն ժամանակ հանրահայտ հայ կամավորականների հրամանատար Անդրանիկին, ով Բալկանյան պատերազմում կռվել էր թուրքերի դեմ։ Լեգենդար ժողովրդական հերոս Անդրանիկի քաջությունների ու հերոսություններ մասին պատմվում է «Հայ հերոսը» ակնարկում։

1802 - Մարի Բրոսե (մ. 1880), ֆրանսիացի օրիենտալիստ, Վրաստանի և Հայաստանի հնագիտության և պատմության V-XVIII դդ. աշխատությունների, վրաց և հայ գրականության և լեզվի պատմության հեղինակ

  • Նրա աշխատությունների շնորհիվ աշխարհը ծանոթացավ մի ամբողջ երկրամասի պատմությանը, ուստի Բրոսեին վրացական և հայկական պատմության և հնագիտության հիմնադիրը։

1776 - Սուքիաս Սոմալյան, հայ բանասեր, բառարանագիր, թարգմանի