1992 - Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ձերբակալվեց 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովը:
24 ժամ ձերբակալված մնալուց հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Վազգեն Սարգսյանը տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հանելն էր: Գործողության հետևանքով ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց:
Ամբողջական նյութն՝ այստեղ։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 231 | Ավելացրեց՝ armenlur | 21.01.2023 | 08:30 |