23:57, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2021 - Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Հայրենիք վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։

2016 - Զինված միջադեպ Հայաստանի տարածքում: Երևանը հաղորդեց առնվազն երեք զոհի և հակառակորդի մեծաթիվ կորուստների մասին։

Սահմանին խաղաղ չէ` ապրիլյան պատերազմից ամիսներ անց։

​​​​​​​1991 - Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց բարեկամու­թյան և համագործակցության առաջին միջպետական պայմանագիրը:

Մինչև դեկտեմբերի 31 -ը Հայաստանի անկախությունը ճանաչեց 48 երկիր:

1993 - Վախճանվեց մեծանուն գյումրեցի Մհեր Մկրտչ­յա­նը: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 177 | 29.12.2022 / դեկտեմբերի 29, Պատմության հայկական օրը

2021 - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանն ու ավագանու 3 անդամ հրաժարվեցին մանդատներից։
2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 4 հայ ռազմագերի։ 
2002 - Աղմկահարույց սպանություններ. Իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը։
1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 203 | 28.12.2022 / դեկտեմբերի 28, Պատմության հայկական օրը

1993 - Գյումրի, Հայաստան: Kuban Airlines կազմակերպության ԱՀ-26 ինքնաթիռը կորցնում է արագությունը և ջախ­ջախ­վում է:
1991 - Դեկտեմբերի 26-27-ին տեղի է ունենում Կրկժանի ռազմական հենակետերի վնասազերծումը, որը շարունակվում և ավարտին է հասցվում հունվարի 19-20-ին։
1989 - Բացվում է Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը, որի ճարտարապետներն էին Ռոմեո Ջուլհակյանն ու Սուրեն Բուրխաջյանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 220 | 26.12.2022 / դեկտեմբերի 26, Պատմության հայկական օրը

1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։

Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ ​​​​​​​

1991 - ԱՄՆ-ը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց  Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։    ​​​​​​​

1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 25.12.2022 / դեկտեմբերի 25, Պատմության հայկական օրը

1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:
1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:
1991 - Աֆղանստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Թուրքիան փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 227 | 24.12.2022 / դեկտեմբերի 24, Պատմության հայկական օրը


2021 - ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը հարցազրույցում ասաց. «Հայաստանի շահերից չի բխում, որ բանակցությունները վարի պարտված իշխանությունը»։
1993 - Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, Սափարմուրադ Նիյազովի միջնորդությամբ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հեյդար Ալիևի հետ:
1992 - Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում վերջին անգամ ձերբակալվեց հանցագործ աշխարհի հայ կնքահայր Սվո Ռաֆը (Ռաֆայել Բաղդասարյան)։

Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։

1918 - Հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
1917 - Թումանյանը նամակ է գրում Անդրանիկին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 23.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 23

2021 - Երևանի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն չկիսելու հարցում տարաձայնություններ ունեցող քաղաքապետ Հայկ Մարությանին։
1993 - Հայաստանի նախագահը նամակներ է հղում Աֆղանստանի նախագահ Բրհան Էդ-Դին Ռաբանիին և վարչապետ Գոլբ Էդ-Դին Հեքմաթյարին, որոնցում մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների կազմում աֆղան մոջահեդների մասնակցության վերաբերյալ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 248 | 22.12.2022 / դեկտեմբերի 22, Պատմության հայկական օրը

1991 - Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:
1955 - Վլադիմիրի բանտում մահացավ ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1944 թվականի հոկտեմբերին նրան Բուլղարիայում ձերբակալել էին Խորհրդային բանակային հակահետախուզության աշխատակիցները:
1946 թվականին Նժդեհին Մոսկվայից տեղափոխում են Երևան: 1948 թվականին նրան դատապարտում են 25 տարվա բանտարկության:

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1917 - Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։
1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 21.12.2022 / դեկտեմբերի 21, Պատմության հայկական օրը


2006 - Աղմկահարույց սպանություններ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
1988 - Ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:
1975 - Տեղի ունեցավ Կիրովաբադի (Գանձակի) հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ վերանորոգված եկեղեցու Ավագ սեղանի օծման արարողությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հանձնարարությամբ Գանձակ էր մեկնել Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդ տեր Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանը, որին ուղեկցում էին եկեղեցական երաժշտության դասախոս Հայկ Ֆրունջյանը և Հակոբ սարկավագ Խաչատրյանը:

1920 - Բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը Խորհրդային Հայաստանում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 244 | 20.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 20

2021 - Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։  
2002 - Մահացավ հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։
1939 - Բանտից ազատ արձակվեց Հրաչյա Աճառյանը՝ հանցակազմի բացակայության պատճառով։
1907 - Փարիզում տեղի է ու­նե­նում Թուր­քի­ա­յի ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի II կոնգ­րե­սը, որին մաս­նակ­ցում էին «Մի­աս­նու­թյուն և առա­ջըն­թաց» կո­մի­տեն, Դաշ­նակ­ցու­թյու­նը, «Խա­լի­ֆաթ» արա­բա­թուր­քե­րեն թեր­թի ներկայացուցիչները, «Ար­մե­նի­նա» (Ար­մե­նակ­յան կու­սակ­ցու­թյան օր­գան) թեր­թի ներկայացուցիչները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 230 | 19.12.2022 / դեկտեմբերի 19, Պատմության հայկական օրը

1994 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

Դեպքից անմիջապես հետ բացահայտվում է «Դրո» կառույցը և ձերբակալվում են ՀՅԴ-ի մի շարք կարկառուն գործիչներ։
4 տարի շարունակ Հայաստանում դադարում են  աղմկահարույց սպանությունները՝ ընհուպ մինչև 1998 թվականին գլխավոր դատախազի սպանությունը։

1993  - Ադրբեջանական 60.000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։
1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 18.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 18


1926 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց. մարդահամարը անցկացվել է ազգության ճշտման հենքով: Հայերը կազմել են 1 միլիոն 567 հազար 568 հոգի։
1925 - ՍՍՀՄ-ի և Թուր­քի­ա­յի միջև չե­զո­քու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագր­վեց:
1920 - Էջմիածնի մա­տե­նա­դա­րա­նը հայ­տա­րար­վեց պե­տա­կան սե­փա­կա­նու­թյուն։

1939 թվա­կա­նին հա­վա­քա­ծուն տեղափոխ­վեց Երևան։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվեցին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 199 | 17.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 17

2006 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը սահմանեց Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27,450 ֆունտ:
1993 - Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում շփման գծի ողջ երկայնքով: Իրավիճակը շփման գծում կրկին սրվում է։

Ըստ փորձագետների, պատերազմի վերջին ամիսներն ամենաանողոքն էին. դեկտեմբերից մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի զոհ, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար:

1991 - Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է երեք ամիս ժամանակով արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը]։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 220 | 16.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 16

1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։
1982 - Ստեղծվեց Երևանի Կամերային թատրոնը:
1936 -  Իր ժողովրդի համար վաղուց լեգենդ դարձած Եղիշե Չարենցը գրեց «Իմ մահվան օրը կիջնի լռություն» բանաստեղծությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 209 | 15.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 15


1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1861 - Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։

Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 239 | 14.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 14

1917 - Ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։

Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 233 | 13.12.2022 / դեկտեմբերի 13, Պատմության հայկական օրը

2019 - ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2005 - Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
1936 - Երևանում բացվեց «Մոսկվա» կինոթատրոնը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 231 | 12.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 12


2008 - Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստան են այցելել նաև Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն: 
1999 - Մինսկի խումբը այցելում է տարածաշրջան, խոստանում նոր առաջարկներ մշակել` Հ. Ալիևի և Ռ. Քոչարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
1937 - Գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը։
1896 - Մեծ տերություն­նե­րի դես­պան­նե­րի ժա­մա­նու­մից հե­տո թուր­քե­րը ստիպ­ված էին զոր­քե­րը դուրս բե­րել Զեյ­թու­նից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 262 | 11.12.2022 / դեկտեմբերի 11, Պատմության հայկական օրը


1998 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին:

Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին: Սպանությունը բացահայտված չէ։

1991 - Ռուսաստանը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1991 - Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե։
1988
 - Միխայիլ Գորբաչովի Հայաստան այցին զուգահեռ ձերբակալվում են «Ղարաբաղ» կո­միտեի անդամները։

Ժողովրդական ճնշումների արդ­յուն­քում նրանք 1989թ. մայիսի 31-ին ազատ ար­ձակ­վե­ցին:

1864 - Ռուսական կայսրության Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 294 | 10.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 10

2016 - Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Ալիևին և Սարգսյանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։
1991 - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)):
1948 - ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։
1942 - Լենինգրադում առաջին ան­գամ բե­մադր­վում է Արամ Խա­չատր­յա­նի «Գա­յա­նե» բա­լե­տը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 264 | 09.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 9
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ