Հայկական դեկտեմբերի 23

2021 - ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը հարցազրույցում ասաց. «Հայաստանի շահերից չի բխում, որ բանակցությունները վարի պարտված իշխանությունը»։
1993 - Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, Սափարմուրադ Նիյազովի միջնորդությամբ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հեյդար Ալիևի հետ:
1992 - Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում վերջին անգամ ձերբակալվեց հանցագործ աշխարհի հայ կնքահայր Սվո Ռաֆը (Ռաֆայել Բաղդասարյան)։

Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։

1918 - Հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
1917 - Թումանյանը նամակ է գրում Անդրանիկին։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 173 | Ավելացրեց՝ armenlur | 23.12.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 23