Հայկական դեկտեմբերի 20

2006 - Աղմկահարույց սպանություններ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
1988 - Ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:
1975 - Տեղի ունեցավ Կիրովաբադի (Գանձակի) հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ վերանորոգված եկեղեցու Ավագ սեղանի օծման արարողությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հանձնարարությամբ Գանձակ էր մեկնել Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդ տեր Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանը, որին ուղեկցում էին եկեղեցական երաժշտության դասախոս Հայկ Ֆրունջյանը և Հակոբ սարկավագ Խաչատրյանը:

1920 - Բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը Խորհրդային Հայաստանում:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 184 | Ավելացրեց՝ armenlur | 20.12.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 20