Հայկական դեկտեմբերի 25

1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։

Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ ​​​​​​​

1991 - ԱՄՆ-ը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց  Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։    ​​​​​​​

1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 218 | Ավելացրեց՝ armenlur | 25.12.2022 | 08:30 դեկտեմբերի 25, Պատմության հայկական օրը