1991 - Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:
1955 - Վլադիմիրի բանտում մահացավ ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:
1944 թվականի հոկտեմբերին նրան Բուլղարիայում ձերբակալել էին Խորհրդային բանակային հակահետախուզության աշխատակիցները:
1946 թվականին Նժդեհին Մոսկվայից տեղափոխում են Երևան: 1948 թվականին նրան դատապարտում են 25 տարվա բանտարկության:
1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1917 - Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։
1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 207 | Ավելացրեց՝ armenlur | 21.12.2022 | 08:30 |