05:31, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2003 - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին։
1999 -
Հայաստանի Կենտրոնական բանկը և 10 առևտրային բանկեր ստորագրում են մի համաձայնագիր, որով Հայաստանում ստեղծվում է պլաստիկ քարտերով միասնական վճարման համակարգ։ 
1998 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ ուրախ կլինի, եթե Քոչարյանի իշխանությունը որոշի քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։ 
1997 - Ազգային Ժողովում տեղի է ունենում իշխող «Հանրապետություն» խմբակցության փակ նիստը, որին պետք է մասնակցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 
1996 - Հելսինկի. Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հերթական հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում: Բանակցությունները հյուրընկալող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ավարտին արձանագրում է` կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 18.11.2022 / նոյեմբերի 18, Պատմության հայկական օրը

2011 - Մանկապղծության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվում ԱՄՆ 70-ամյա քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը: 
2008
- 3 հոգի հարձակվում են Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա: 
2000 - Վերջապես բացվում է Դավիթաշենի կամուրջը:
1999 - ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար Ստամբուլ է մեկնում Ռոբերտ Քոչարյանը։
1998 -
Դաշնակցությունը Գիտությունների Ազգային ակադեմիայում հավաքվել է որոշելու՝ ո՞վ է հայ, և ով հայ չէ։ 
1997
- Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արա Սահակյանի ձեռամբ դիրիժոր Օհան Դուրյանին է հանձնում Մեսրոպ Մաշտոց մեդալը։ 
1993 - Նոյեմբերի17-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև, որը, սակայն, չկանխեց արյունահեղությունը:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը:
1957 - Թատերական հրապարակում բացվում են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք դարձել են Երևանի խորհրդանիշներից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 277 | 17.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 17

2021 - Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք նախաձեռնեցին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 
2007 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
2000 - Անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մերժում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկը՝ դառնալ օպերայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 
1998 - Հայկական հողում թաղելու համար Դաշնակցությունը Թբիլիսիից Հայաստան է բերում իր երեք հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի աճյունը։
1987 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 292 | 16.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 16


2021 -  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը հեռախոսազրույց ունեցան, որի ժամանակ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
1256 - Հայոց Արքա Հեթումը ասպետացրեց  («ձիավորեցրեց») իր որդի Լևոն արքայազնին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 276 | 15.11.2022 / նոյեմբերի 15, Պատմության հայկական օրը

2020 - «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվեց իշխանությունը յուրացնելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով։
2019 - Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ սենատի անդամ Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ:
2019 - Լեգենդար Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, պաստառներ և վերնաշապիկներ է թողարկում «Պատերազմն ավարտված է» թեմայով, որոնց շարքում է նաև հայերեն տարբերակը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 300 | 14.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 14

2020 - Հայ Ազգային Կոնգրեսի կոշտ արձագանքեց «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությանը։
2014 - Արցախում խոցվում է Մի-24 ուղղաթիռը։
2008 - «Մեզ մնում է օգնել նախագահներին վերջնական տեսքի բերել ձեռք բերված պայմանավորվածությունները»,֊ «Ազատությանն» ասում է ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 301 | 12.11.2022 / նոյեմբերի 12, Պատմության հայկական օրը

2007 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հայկական ուժերի կողմից գրավումը և պահանջում դրանց դուրսբերումը։
1945 - Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը դիմում է երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Տրումենին, Ստալինին և Էտլիին՝ խնդրելով «ազատագրել և Սովետական Հայաստանին կցել» Թուրքիայի հայկական վիլայեթները։
1920 - Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 318 | 11.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 11


2020 - Հրապարակվեց Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
2000 - Փորձարկվում է Դավիթաշենի կամուրջը՝ առաջին ավարտուն խոշոր շինությունը անկախ Հայաստանում։ 
1999 - Ազգային Ժողովում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ քննարկվում է ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ, ձերբակալության 96 ժամվա ժամկետը լրացած Մուշեղ Մովսիսյանի կալանավորման հարցը։ 
1982 - ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի մահվան օրը, ձերբակալվում են այլախոհներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը և Գեորգի Խոմիզուրին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 284 | 10.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 10

2009 - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն այցելում են «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որպեսզի ի կատար ածեն դատարանի որոշումը, ըստ որի արգելվում է թերթը տպագրել որևէ տպարանում:
2000 - Փլուզվում է Նորքի 9-րդ զանգվածի գաջի գործարանի 6 աշտարակներից մեկը։ 
2000 - Հայկ Բաղդասարյան անունով մի մարդ պայթեցնում է Հայ Օգնության միության գրասենյակը։ 
1999 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ը համարում է ազգային աղետ: 
1999 - Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով ԱՄՆ կառավարությունը մեր կառավարությանն է հանձնում 6 մետաղորսիչ կայան և 14 ձեռքի մետաղորսիչ սարքեր։ 
1997 - Քաղաքապետ Վանո Սիրադեղյանի որոշմամբ Երիտասարդական մետրոյի տարածքը մաքրվում է կրպակներից: 
1991 - 5-րդ օրն է, որ Ադրբեջանից Հայաստան գազ չի մտնում: 
1926 - Երևանում կայանում է «Զարեհ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 318 | 09.11.2022 / նոյեմբերի 9, Պատմության հայկական օրը

2007 - Աղմկահարույց սպանություններ. Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
2000 - Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
1993 - Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաև աֆղան վարձկանների ներգրավումը, թեև «Հորադիզ» կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային:
1829 - Խաչատուր Աբովյանն ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 348 | 08.11.2022 / նոյեմբերի 8, Պատմության հայկական օրը


2009 - Ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ասաց. «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
1988 - Խորհրդային Հայաստանում Հոկտեմբերյան հեղափոխության 71-րդ ամյակի առթիվ կազմակերպված շքերթը վերածվում է հուժկու, համազգային ցույցի։
1941 - Գերմանական օդուժը Յալթայի մոտ ջրասույզ է արեց 7000 մարդով «Արմենիա» սանիտարական նավը։
1922 - Երևանում բացվեց պետական հանրային գրադարանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 337 | 07.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 7

2006 - «Թրանսփերենսի ինթերնեյշընալի» հայաստանյան ներկայացուցիչը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանը կոռումպացված պաշտոնյա է: 
1997 - Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը հայտարարում է, որ կոմկուսը պատրաստ է իր վրա վերցնել ազգը բուրժուադեմոկրատներից փրկելու ծանր գործը: 
1995 - Մինսկի խմբի հերթական հանդիպմանը որոշվում է ուղիղ բանակցություններ սկսել Երևանի և Բաքվի միջև. հայկական կողմից բանագնաց է նշանակվում Ժ. Լիպարիտյանը, Ադրբեջանից` Վ. Գուլուզադեն:
1920 - Քեմալականները Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, գրավեցին Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 320 | 06.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 6

2013 - «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը իր մոտ հարյուր կողմնակիցների հետ Ազատության հրապարակից Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» են սկսում՝ իշխանափոխության պահանջով: 
2009 - Հայաստանում պաշտոնապես գործունեություն է սկսում ֆրանսիական «Օրանժ» հեռահաղորդակցության ընկերությունը։ 
2002 - Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, ըստ որի՝ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը։
1998 - Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղում Հայկոմկուսի որոշմամբ տեղադրվում է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը։ 
1990 - Ստեղծվում է 20 հոգուց կազմված բազմակուսակցական հանձնա­ժողով՝ Սահմանադրության նախագիծ մշակելու համար: 
1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 320 | 05.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 5


1999 - Մայր Աթոռում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը օծումով դարձավ պատվական Հայրապետ Ամենայն Հայոց Տեր Տեր Գարեգին Երկրորդ սրբազնագույն կաթողիկոս: 
1989 - Նոյեմբերի 4-6-ը Երևանի Ստեփան Շահումյանի անվան պալատում տեղի է ունենում Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 295 | 04.11.2022 / նոյեմբերի 4, Պատմության հայկական օրը

1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվում հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արամ Սարգսյանը: 
1998 - Վանո Սիրադեղյանը
«Երկրապահ» պատգամավորական խմբին խորհուրդ է տալիս քվեարկել Ընտրական օրենսգրքի այն նախագծի օգտին, որտեղ մեծամասնական ընտրակարգը կրճատվում է, քանի որ հակառակ դեպքում երկրապահները պատգամավոր չեն դառնա, վերջին երեք ընտրություններում բանակը քվեարկել է ընդդիմության օգտին:
1998 - Առևտրի և արդյունաբերության նախարարության հրավերով Հայաստան է ժամանում ռուսական «Ճանապարհորդների ակումբ» հանրահայտ հաղորդման հեղինակ Յուրի Սենկևիչը: 
1997 - Կյանքի 48-րդ տարում մահացավ Հանրապետական կուսակցության հիմնադիր, պատգամավոր Աշոտ Նավասարդյանը: 
1993 - Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևը իրար հաջորդող հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։
1972 - Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1920 - Հայաստան կառավարությունը (վարչապետ Համո Օհանջանյան) հատուկ գրությամբ դիմում ուղարկեց Անգորայի [Անկարա] կառավարությանը՝ առաջարկելով բանակցություններ սկսել և վերջնական հաշտություն կնքել Տաջկաստանի [Թուրքիա] և Հայաստանի միջև: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 310 | 03.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 3

1997 - ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեսթանովիչը 10 րոպե տևած ասուլիսին եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի։
1993 - ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում, բանակցություններին ներկա էր նաև ղարաբաղյան պատվիրակությունը` Ա. Ղուկասյանի գլխավորությամբ։
1993 - ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում։ Հանդիպումից առաջ Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը Ֆրանսպրեսին ասել էր, թե Ստեփանակերտը պատրաստ է հանձնել վերջերս գրավված տարածքների մի մասը` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դիմաց:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 366 | 02.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 2

1997 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է  «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծավալուն հոդվածը, որից երեք ամիս անց «հայտնի ուժերի ճնշման տակ» հրաժարական է տալիս` ղարաբաղյան խնդրի շուրջ խորացող տարաձայնությունների պատճառով։

1967 - Ստեփանակերտի մուտքի մոտ կանգնեցվեց Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Պապիկ և տատիկ»:
1919 - ՀՀ վարչապետ Ալեքսանտր Խատիսեանը ժամանեց Արտահան։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 359 | 01.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբեր 1

2019 - Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: 
1999 -
Տեղի է ունենում հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը: 
1990 - Ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքը, որը հայտարարեց սեփականության բազմաձևության սկզբունքի մասին, և հաստատվեց մասնավոր սեփակա­նության իրավունքը:
1963
- Երևանի Զարոբյան (նախկին Պլեխանով) փողոցում բացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 393 | 31.10.2022 / հոկտեմբերի 31, Պատմության հայկական օրը

2020 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, վերջինիս առաքելության ավարտի առիթով:
2019 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
2000 -
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Արկադի Վարդանյանն ասում է, որ շուտով պետք է ավարտվի պայքարը: 
1999 - Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի առիթով Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: 
1998 - Միացյալ Նահանգների նոր դեսպան Մայքլ Լեմոնն իր դիվանագիտական աշխատանքն սկսում է դեսպանատան շուրջ բետոնե պատնեշ կառուցելով: 
1974 - Այլախոհներ Կրոնիդ Լյուբարսկու, Ալեքսեյ Մուրժենկոյի և այլոց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում առաջին անգամ նշվում է «Քաղաքական բանտարկյալի օրը»:
1970 -. Շահագործման է հանձնվում Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը, որն ուներ տարեկան 600.000 տոննա ցեմենտի արտադրության կարողություն։
1920 - Թուրքերը գրավեցին Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։
1918 - Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 409 | 30.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 30

2018 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան`գոհունակություն հայտնելով Ալիև֊Փաշինյան պայմանավորվածությունների ու հանդիպումների վերաբերյալ։
2019 - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2015 - Պարագվայի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
2001 - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու է Ամերիկան փոփոխություններ մտցրել 907-րդ բանաձևի մեջ և ավելացրել Ադրբեջանի օգնությունը՝ նրան ընդգրկելով հակաահաբեկչական պայքարի գործընկերների ցանկի մեջ և բազմաթիվ ռազմական սարքավորումներ նվիրել: 
1988 - Լեռնային Ղարաբաղում Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին Երևանում մասնակցում է հայ-ռուսական գործարար համաժողովին: 
1994 - Վրաստանից եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին: 
1993 - Զանգելանն անցավ հայերի վերահսկողության տակ։
1950 - Բացվում է Երևանի ձիարշավարանը՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 387 | 29.10.2022 / հոկտեմբերի 29, Պատմության հայկական օրը

« 1 2 ... 14 15 16 17 18 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ