2003 - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին։
1999 - Հայաստանի Կենտրոնական բանկը և 10 առևտրային բանկեր ստորագրում են մի համաձայնագիր, որով Հայաստանում ստեղծվում է պլաստիկ քարտերով միասնական վճարման համակարգ։
1998 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ ուրախ կլինի, եթե Քոչարյանի իշխանությունը որոշի քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։
1997 - Ազգային Ժողովում տեղի է ունենում իշխող «Հանրապետություն» խմբակցության փակ նիստը, որին պետք է մասնակցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
1996 - Հելսինկի. Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հերթական հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում: Բանակցությունները հյուրընկալող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ավարտին արձանագրում է` կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 307 | Ավելացրեց՝ armenlur | 18.11.2022 | 08:30 |