2013 - «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը իր մոտ հարյուր կողմնակիցների հետ Ազատության հրապարակից Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» են սկսում՝ իշխանափոխության պահանջով:
2009 - Հայաստանում պաշտոնապես գործունեություն է սկսում ֆրանսիական «Օրանժ» հեռահաղորդակցության ընկերությունը։
2002 - Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, ըստ որի՝ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը։
1998 - Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղում Հայկոմկուսի որոշմամբ տեղադրվում է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը։
1990 - Ստեղծվում է 20 հոգուց կազմված բազմակուսակցական հանձնաժողով՝ Սահմանադրության նախագիծ մշակելու համար:
1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 318 | Ավելացրեց՝ armenlur | 05.11.2022 | 08:30 |