Հայկական նոյեմբերի 8

2007 - Աղմկահարույց սպանություններ. Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
2000 - Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
1993 - Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաև աֆղան վարձկանների ներգրավումը, թեև «Հորադիզ» կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային:
1829 - Խաչատուր Աբովյանն ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 283 | Ավելացրեց՝ armenlur | 08.11.2022 | 08:30 նոյեմբերի 8, Պատմության հայկական օրը