2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձան բարեկամ քաղաքներ։
|
2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձան բարեկամ քաղաքներ։
|
2014 - Նախագահների տարվա երրրորդ հանդիպումը կայանում է Մինսկի խմբում նախագահող երրորդ երկրում` Ֆրանսիայում: Կողմերը, ըստ հրապարակային ելույթների, մեկ հարցի շուրջ են պայմանավորվում`հաջորդ հանդիպման, որը, սակայն, պետք է կայանար մեկ տարի անց միայն։
|
1995 - Վերագործարկվեց 1989 թ. հունվարի 6-ին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ փակված Հայկական ատոմակայանը։
|
2016 - Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
|
2019 - «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ հանդիպում տեղի ունեցավ։
|
2011 - Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
|
2020 - Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը:
|
2017 - Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց հաղթողի կոչումը և ռեկորդ սահմանեց:
|
2020 - ՀՀ վարչապետին միջնորդներն առաջարկել են «5 + 2» տարբերակը։
|
2021 - Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև ընդունեց։
|
2019 - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության տեղափոխվեց Հայաստան։
|
2019 - CNN-ի հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:
|
2019 - Վարչապետ Փաշինյանը կատարեց իր հերթական պոպուլիստական հայտարարությունը՝ մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն ծառ, որ պետք է խորհրդանշեր 10 մլն հայության միասնությունը Հայաստանի Հանրապետության շուրջ։
|
2021 - Կյանքի 75-րդ տարում երեկ` հոկտեմբերի 15-ին մահացավ ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական, ազգային գործիչ, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։
|
2021 - Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչել Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ անվանումը («Esplanade d’Arménie»)։
|
2018 - Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
|
2019 - Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։
|
2018 - Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը «Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:
|
2010 - Հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն պարզաբանեց, թե ինչու իր ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը։ «1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետև կորցնելու բան չուներ։ Եթե որևէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։
|
2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ՝ քրոնիկոն։
|