09:04, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2016 - «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից Պարեկապահակային գունդը գրավելուց 24 ժամ անց խմբավորման անդամները երկու պահանջ են հնչեցրել, առաջիը՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատությունը և Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելը։

Նույն օրը՝ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: 

2015 - Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում մեկնարկեց ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը:
2013 - «Freedom House» Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012 թվականին հայաստանյան ԶԼՄ-ները գնահատվեցին որպես անազատ։
1988 - ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի պրեզիդիումը հաստատում է, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մասն է։
1959 - Երևանում Կլիմենտ Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնում է Լենինի շքանշանը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 400 | 18.07.2022 / Հայկական իրադարձություններ, հուլիսի 18, հայեր

2016 - ՊՊԾ գնդի գրավումով Երևանում սկսվեց զինված ապստամբություն։
2007 - Ռ. Քոչարյանն
ու Ի.Ալիևը կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ, այս անգամ`Մոսկվայում: Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, հայկական զորքերը պետք է հանվեն 5 շրջաններից: 
2000 - Միջազգային Կարմիր Խաչի օգնությամբ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում 6 ռազմագերու։
1991 - ՀՀ ԳԽ-ն արձանագրեց Մոսկվա-Ադրբեջան համատեղ ագրե­սիայի հետևանքները։
1959 - Խորհրդային Հայաստան է գալիս ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կլիմենտ Վորոշիլովը Լենինի շքանշանը հանրապետությանը հանձնելու համար։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 427 | 17.07.2022 / Հայկական իրադարձություններ, հուլիսի 17, հայեր

2016 - Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հետաքրքրվում է` ինչ կարծիք ունեն ղարաբաղցիները տարածքների զիջման վերաբերյալ:

Այդ հանդիպումից երեք տարի անց Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը վերահաստատել էր` ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է իր մտերիմ մոտ 2 տասնյակ պաշտոնյաների ու ակտիվստների և քննարկել տարածքների զիջման հարցը: Սերժ Սարգսյանը, ըստ Բադասյանի, փորձում էր հասարակությանը պատրաստել դրան:

2010 - Համատեղ հայտարարություն են տարածում Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Կողմերի միջև տարաձայնությունները դառնում են առավել ակնհայտ։
2003 - Պարզվում է, որ անհետացել է Հայաստանում Թուրքմենիայի դեսպան Թոյլի Կուրբանովը։ 
1999 - Ռ. Քոչարյան - Հ. Ալիև
բանակցություններ Ժնևում. հանդիպումը նախաձեռնել էին կողմերը`առանց համանախագահների մասնակցության։
1998 - Վանո Սիրադեղյանը տեսնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը. պատճառը Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությունն է։ «Իրենք ոչ մի առաքելություն չունեն Հայաստանում անելու»,- ասել էր Վանո Սիրադեղյանը։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 464 | 16.07.2022 / հայեր, հուլիսի 16, Հայկական իրադարձություններ


2006 - Սանկտ Պետերբուրգում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում Վ.Պուտինը, Ժ.Շիրակն ու Ջ.Բուշը հորդորել էին Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական կամք ցուցաբերել, համաձայնության հասնել և պատաստել իրենց հասարակություններին խաղաղության, ոչ թե պատերազմի:
2000 - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գերմանացիներին տված խոստումն իրականացնելու շրջանակներում Հայաստանի գրապահոցներից վերադարձվում է 18 հազար գիրք։ 
1990 - ՀՀՇ վարչության և «Մաշտոց» միավորման ջանքերով հնարա­վոր դարձավ հանրակրթական դպրոցներում պարտադիր դարձնել հայերենով կրթությունը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 410 | 15.07.2022 / հուլիսի 15, Հայկական իրադարձություններ, հայեր

2001 - Ղարաբաղից Երևան ժամանած նախկին պատգամավոր Մուրադ Պետրոսյանը Հայաստանի քաղաքական ուժերին առաջարկում է դաշինք ստեղծել Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 406 | 14.07.2022 / հայեր, հուլիսի 14, Հայկական իրադարձություններ


2020 - Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից մի քանի ժամ շարունակ ավտոմեքենաներն ու տրանսպորատային միջոցները մնացել էին ջրի տակ:
2010 - Ստեփանավանում 16-ամյա Գևորգ Վարդանյանը ինքնասպան է եղել, երբ թղթախաղում պարտվել է երեք հազար դրամ, որը ճարելու ոչ մի տարբերակ չուներ։ 
2001 - Բանտից ազատ է արձակվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
2001 - Հրանտ Մաթևոսյանը հայ ընթերցողին է իր ճաշակով կազմած և ձևավորած Հովհաննես Թումանյանի հատընտիրը։ 
2001 - Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած, դատապարտված և ներում ստացած ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը Գրողների Միությունում ներկայացնում է բանտում արված իր կտավները։ 
1999 - Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի քաղաքական դաշտից ուզում են հեռացնել Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին և այդ առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է  Ղարաբաղ։ 
1993 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի համաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելի գլխավորությամբ:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 361 | 13.07.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 13

1995 - Մինսկի խումբը այցելում է Երևան, Բաքու, Ստեփանակերտ, բանակցում նախագահներ Ալիևի, Տեր-Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդ Ռ. Քոչարյանի հետ։

Միջնորդները կողմերի հետ քննարկում էին հրադադարի ամրապնդման ու տեղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: ԵԱՀԿ֊ն որոշել էր Վիեննայում ստեղծել Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ, որը պետք է զբաղվեր խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման հարցերով: Փաստացի խումբը ԵԱՀԿ֊ին մի քանի տարբերակ է առաջարկում, որոնք նախատեսում են տեղում 1500-4000 խաղաղապահներ տեղակայել: Առաջարկը, սակայն, թեժ բանավեճերի առիթ էր դառնում, և ոչ միայն կողմերի միջև. Ղարաբաղն առաջին դեպքն էր, երբ արևմուտքը ծրագրում էր սեփական ուժերը ուղարկել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գոտի։

1988 - Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1983 - Հանդիսավոր արարողությամբ բացվում է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 356 | 12.07.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 12

2012 - Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը: 
2009 - Հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված համահայկական ֆորումի բացմանը Բակո Սահակյանը նշել է. «ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է և քննարկման ենթակա չէ»:
2008 - «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրգործը մտավ դատարան:
2003 - Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերը մամուլի ասուլիսին հասկացրեց, որ Եվրամիությունը շահագրգիռ է Հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, ինչը, սակայն, անհնար է առանց տարածաշրջանային հակասությունների կարգավորման։
2001 - Ադրբեջանական բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանական բանակը միշտ պետք է պատրաստ լինի ազատագրել գրավված տարածքները»։
2001 -  «Շամիրամ» կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը կոչ արեց համախմբվել Հայաստանից ահաբեկչությունն արմատախիլ անելու, շուրջ։

Շողեր Մաթևոսյանը Հայաստանի իրավիճակը փոխելու քայլերից մեկը համարում է մարդկանց գիտակցության մեջ ահաբեկչության, վախի, զենքով հարց լուծելու, կախելու, մորթելու վայրագ մթնոլորտի դեմ պայքարելու անհրաժեշտությունը: 
«Մեր ժողովուրդը պետք է, ի վերջո, գիտակցի, որ նորմալ երկիր կառուցում են այն դեպքում, երբ հասարակության ու իշխանությունների համար միակ արժեքը պետականություն ունենալն է, ոչ թե պետության դեմ դավադրություններ կազմակերպելն ու երկրում ահաբեկչական մթնոլորտ սերմանելը»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 11.07.2022 / հայեր, հուլիսի 11, Հայկական իրադարձություններ

2014 - Ստեփանակերտը հայտարարում է, թե բանակը կասեցրել է ադրբեջանական դիվերսոն խմբի ներթափանցման ևս մեկ փորձ: Ավելի ուշ ձերբակալվում են Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը` երկու մարդու սպանելու մեղադրանքով։
2009 - Իտալիայի Լ՛Աքվիլա քաղաքում` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածում` գաղտնազերծելով կարգավորման հիմնարար սկզբունքների հիմնադրույթները։
2003 - ԿԸՀ նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանի նշանակած երեք անդամներից մեկը՝ Գարեգին Ազարյանը։
2000 - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացնում է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
1998 - Երևանում կոմունիստները դեռ 100-րդ օրը չլրացած նախագահող Ռոբերտ Քոչարյանից արդեն ուզում են ազատվել։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 368 | 10.07.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 10


2001 - Գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հրամանով ստեղծվեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ հնչեցված մեղադրանքներն ուսումնասիրող 7 հոգանոց հանձնաժողով։ 
2001 - Արտաշես Գեղամյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հռչակում է, որ Քոչարյանը չի ուզում, որ Արցախի հարցը լուծվի։ 
1999 - Հրանտ Վարդանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը ցանկանում է Երևանում ծխախոտի գործարան կառուցել և նույնիսկ դրա համար խորհրդակցել է թիվ մեկ ծխախոտագործի հետ։ 
1998 - ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ գումարվում է հերթական Գերագույն Ժողովը։ 
1947 - Հայրենադարձության ծրագրի շրջանակներում Բաթում է հասնում «Պոբեդա» նավը, որը բերում էր հայրենադարձների հերթական քարավանը։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 349 | 09.07.2022 / հուլիսի 9, Հայկական իրադարձություններ, հայեր

2001 - «Շամիրամ» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը Հայաստանում մնացողներին առաջարկում է համախմբվել և տապալել Ռոբերտ Քոչարյանին, ցանկալի է՝ սահմանադրական եղանակով։  
1999 - Մայր Աթոռի բակում հողին է հանձնվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգի Առաջինի մարմինը։
1989 - 24-ամյա Ջոն Դիի նախաձեռնությամբ Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվում է Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 346 | 08.07.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 8

2008 - Այս օրը հրավիրած հանրահավաքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է Սադամ Հուսեյնին։
1994 - 
Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում են Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին։

Հրադադարի համաձայնագրից շաբաթներ անց կրկին օրակարգային էր դարձել շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցը։
Ղարաբաղյան կողմը, սակայն, մերժում է միջազգային  խաղաղապահ ուժերի կազմում, թուրք զինվորներ ներգրավելու առաջարկը։

1923 - Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):

Դրան զուգահեռ կազմավորվում է «Կարմիր Քուրդիստանը», ինչի հետևանքով կտրվում է ցամաքային կապը Խորհրդային Հայաստանի և Արցախի միջև։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 362 | 07.07.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, հուլիսի 7


2020 - Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ամենօրյա ճեպազրույցում  արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
2006 - Համանախագահները համատեղ հայտարարություն են հրապարակում` բացահայտելով կարգավորման առաջարկների որոշ մանրամասներ։
1922 - Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին և Գևորգ Աբովը հռչակում են «Երեքի» դեկլարացիան։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 343 | 06.07.2022 / Հայկական իրադարձություններ, հուլիսի 6, հայեր

1996 - Ստոկհոլմում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երեք կողմերը` Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը, շարունակում են բանակցությունները` առանց որևէ առաջընթացի:
1995 - Ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
1992 - 11 պետությունների առաջին խորհրդաժողովը Հռոմում`ԵԱՀԽ (ԵԱՀԿ) նախագահող Իտալիայի նախաձեռնությամբ։
1988 - Տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները. խորհրդային զինվորները, ԽՍՀՄ գեներալներից մեկի՝ Ալբերտ Մակաշովի առաջնորդությամբ հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, որի ընթացքում սպանվեց լրագրող Խաչիկ Զաքարյանը։
1921 - Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Ստալինի անմիջական ճնշմամբ, Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 333 | 05.07.2022 / հուլիսի 5, հայեր, Հայկական իրադարձություններ


2016 - Ռուսաստանի արտգործնախարարը նախագահ Պուտինի հանձնարարությամբ այցելում է նախ Երևան, ապա` Բաքու։

Այցի ավարտին Սերգեյ Լավրովը հայտարարել էր` կողմերը ավելի, քան երբևէ մոտեցել են հաջողության հեռանկարին»: Փրոձագետները պնդում են` Ռուսաստանի արտգործնախարարը կարգավորման նոր տարբերակ է դրել սեղանին: Այդ մասին ակնարկել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 365 | 04.07.2022 / հուլիսի 4, Հայկական իրադարձություններ, հայեր

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերով Ադրբեջանը վերադարձրեց 15 հայ ռազմագերի։ 
1995 - Վերագործարկվեց հայկական ատոմակայանը. վերագործարկված 2-րդ էներգաբլոկը յուրաքանչյուր օրվա ընթացքում արտադրում է 400 ՄՎտ էլեկտրաէներգիա։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 320 | 03.07.2022 / Հայկական իրադարձություններ, հուլիսի 3, հայեր


2001 - Փաստվեց, որ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթեր։
1999 - Հնգամսյա կալանքից ազատ արձակվեցին ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյանները։
1997 - Պարագվայը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:
1995 - Գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։
1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 317 | 02.07.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, հուլիսի 2

2011 - Երևանի մետրոպոլիտենում ժետոնը թանկացավ՝ 50-ից դառնալով 100 դրամ։  
2009 - Ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը։ 
2000 - Գործածության դրվեցին 5.000 դրամանոց նոր թղթադրամները, որոնք, ի տարբերություն հին հինգհազարանոցների, 12-ի փոխարեն ունեին 15 տեսանելի տարբերանշան։
1997 - Մինսկի խումբը փաթեթայինի նոր` խմբագրված տարբերակն է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի իշխանություններին։
1995 - Ստեփանավանում կայացավ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Բագրատյանի և Պացացիայի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, որի նպատակը մաքսային խնդիրների, նաև՝ Վրաստանի տարածքով Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի կարգավորումն էր։ 
1993 - ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին այցելեց Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ առաջարկելով հակամարտության կողմերին ընդունել 1993թ. հունիսի 3-4-ը Հռոմում կայացած խորհրդաժողովում ԵԱՀԽ Մինսկի խմբի հավանությանն արժանացած ժամանակացույցը:
1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 334 | 01.07.2022 / հուլիսի 1, հայեր, Հայկական իրադարձություններ


2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։   
2011 - Արվեստագետների «Արտլաբորատորիա» խումբը նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում էր տորթով, որի վրա մեկ բառ էր գրված՝ Հեռացիր։
2001 - Արամ Սարգսյանը թերահավատությամբ է խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։  

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 328 | 30.06.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, հունիսի 30

2021 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցերը։ 
1992 - Լույս 29-ի առավոտյան Մարտակերտի Հասան Ղայա գյուղի ուղղությամբ պաշտպանական մարտերից հետո հայ կամավորականները հերոսաբար դիմադրելով թշնամու մեծաքանակ ուժերին, հայտնվեցին ծուղակում: 

Ազատամարտիկների մեծ մասը նահատակվեց, իսկ 79 տղաների ճակատագիրը առ այսօր անհայտ է: Հետագայում՝ 2000 թ., ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 29-ը հռչակվեց «Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»:

1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 340 | 29.06.2022 / Հայկական իրադարձություններ, հունիսի 29, հայեր
« 1 2 ... 17 18 19 20 21 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ