Հայկական հուլիսի 2

2001 - Փաստվեց, որ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթեր։
1999 - Հնգամսյա կալանքից ազատ արձակվեցին ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյանները։
1997 - Պարագվայը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:
1995 - Գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։
1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 316 | Ավելացրեց՝ armenlur | 02.07.2022 | 10:00 Հայկական իրադարձություններ, հայեր, հուլիսի 2