Հայկական հունիսի 29

2021 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցերը։ 
1992 - Լույս 29-ի առավոտյան Մարտակերտի Հասան Ղայա գյուղի ուղղությամբ պաշտպանական մարտերից հետո հայ կամավորականները հերոսաբար դիմադրելով թշնամու մեծաքանակ ուժերին, հայտնվեցին ծուղակում: 

Ազատամարտիկների մեծ մասը նահատակվեց, իսկ 79 տղաների ճակատագիրը առ այսօր անհայտ է: Հետագայում՝ 2000 թ., ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 29-ը հռչակվեց «Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»:

1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 263 | Ավելացրեց՝ armenlur | 29.06.2022 | 10:00 Հայկական իրադարձություններ, հունիսի 29, հայեր