2012 - Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը:
2009 - Հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված համահայկական ֆորումի բացմանը Բակո Սահակյանը նշել է. «ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է և քննարկման ենթակա չէ»:
2008 - «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրգործը մտավ դատարան:
2003 - Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերը մամուլի ասուլիսին հասկացրեց, որ Եվրամիությունը շահագրգիռ է Հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, ինչը, սակայն, անհնար է առանց տարածաշրջանային հակասությունների կարգավորման։
2001 - Ադրբեջանական բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանական բանակը միշտ պետք է պատրաստ լինի ազատագրել գրավված տարածքները»։
2001 - «Շամիրամ» կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը կոչ արեց համախմբվել Հայաստանից ահաբեկչությունն արմատախիլ անելու, շուրջ։
Շողեր Մաթևոսյանը Հայաստանի իրավիճակը փոխելու քայլերից մեկը համարում է մարդկանց գիտակցության մեջ ահաբեկչության, վախի, զենքով հարց լուծելու, կախելու, մորթելու վայրագ մթնոլորտի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
«Մեր ժողովուրդը պետք է, ի վերջո, գիտակցի, որ նորմալ երկիր կառուցում են այն դեպքում, երբ հասարակության ու իշխանությունների համար միակ արժեքը պետականություն ունենալն է, ոչ թե պետության դեմ դավադրություններ կազմակերպելն ու երկրում ահաբեկչական մթնոլորտ սերմանելը»:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 307 | Ավելացրեց՝ armenlur | 11.07.2022 | 10:00 |