Հայկական հուլիսի 1

2011 - Երևանի մետրոպոլիտենում ժետոնը թանկացավ՝ 50-ից դառնալով 100 դրամ։  
2009 - Ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը։ 
2000 - Գործածության դրվեցին 5.000 դրամանոց նոր թղթադրամները, որոնք, ի տարբերություն հին հինգհազարանոցների, 12-ի փոխարեն ունեին 15 տեսանելի տարբերանշան։
1997 - Մինսկի խումբը փաթեթայինի նոր` խմբագրված տարբերակն է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի իշխանություններին։
1995 - Ստեփանավանում կայացավ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Բագրատյանի և Պացացիայի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, որի նպատակը մաքսային խնդիրների, նաև՝ Վրաստանի տարածքով Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի կարգավորումն էր։ 
1993 - ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին այցելեց Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ առաջարկելով հակամարտության կողմերին ընդունել 1993թ. հունիսի 3-4-ը Հռոմում կայացած խորհրդաժողովում ԵԱՀԽ Մինսկի խմբի հավանությանն արժանացած ժամանակացույցը:
1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 332 | Ավելացրեց՝ armenlur | 01.07.2022 | 10:00 հուլիսի 1, հայեր, Հայկական իրադարձություններ