Հայկական հուլիսի 12

1995 - Մինսկի խումբը այցելում է Երևան, Բաքու, Ստեփանակերտ, բանակցում նախագահներ Ալիևի, Տեր-Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդ Ռ. Քոչարյանի հետ։

Միջնորդները կողմերի հետ քննարկում էին հրադադարի ամրապնդման ու տեղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: ԵԱՀԿ֊ն որոշել էր Վիեննայում ստեղծել Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ, որը պետք է զբաղվեր խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման հարցերով: Փաստացի խումբը ԵԱՀԿ֊ին մի քանի տարբերակ է առաջարկում, որոնք նախատեսում են տեղում 1500-4000 խաղաղապահներ տեղակայել: Առաջարկը, սակայն, թեժ բանավեճերի առիթ էր դառնում, և ոչ միայն կողմերի միջև. Ղարաբաղն առաջին դեպքն էր, երբ արևմուտքը ծրագրում էր սեփական ուժերը ուղարկել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գոտի։

1988 - Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1983 - Հանդիսավոր արարողությամբ բացվում է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 355 | Ավելացրեց՝ armenlur | 12.07.2022 | 10:00 հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 12