21:14, 03.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 2002 - Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 114 | 22.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 22


2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։ 1994 - Եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։ 1919 - Հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 102 | 21.06.2024 / հունիսի 21, Պատմության հայկական օրը

2001 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «համաներման» արդյունքում հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին հոկտեմբերի 27-ի գործով 13 ամբաստանյալներից 6-ը: 1994 - Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 103 | 20.06.2024 / հունիսի 20, Պատմության հայկական օրը

2013 - ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ չի կարող ասել, թե ինչու են որոշել «Հայռուսգազարդի»՝ Հայաստանի բաժին 20 տոկոսը հանձնել ռուսներին։ 1964 - Թբիլիսիից Երևան է ժամանում Իրանի շահի քույրը՝ արքայադուստր Աշրաֆ Փեհլևին։ 1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 109 | 19.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 19


1996 - Հորդանանը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 97 | 18.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 18


2012 - Ժամը 23-ի սահմաններում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով օրեր անց՝ հունիսի 29-ին, մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: 2001 - Դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1.700-ամյակի առիթով ընդունված համաներումը։ 1935 - Հիմնադրվեց Երևանի Բուսաբանական այգին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 102 | 17.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 17

2003 - Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների զորավարժությունները: 1993 - Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի և ԿԿ անդամներ Ռուբեն Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Տիգրան Ճինպաշյանի և Ոստանիկ Մարուխյանի հետ: 1945 - Հունիսի 16-22-ը Էջմիածնում գումարվում է համազգային եկեղեցական ժողովը, որի գլխավոր նպատակը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 103 | 16.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 16

2011 - Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները, որնց թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։ 2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը: 1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 109 | 15.06.2024 / հունիսի 15, Պատմության հայկական օրը

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: 1992 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Ներքին Ոսկեպար գյուղը (Տավուշ)։ 1925 - Բաթում է հասնում Ֆրիտյոֆ Նանսենի գլխավորած պատվիրակությունը. Նանսենը Հայաստան էր ուղևորվում հայ գաղթականներին տեղափոխելու հնարավորություններն ուսումնասիրելու համար։ 1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 95 | 14.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 14

2006 թվականից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ): Մարդիկ աքսորվեցին ոչ մարդկային պայմաններում՝ գնացքի բեռնատար վագոններով՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։

Խորհրդային տարիներին տասնյակ հազարավոր հայաստանցիներ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պես անարդար կերպով աքսորվել են, սպանվել և այլ բռնաճնշումների ենթարկվել․ երեխաները հայտնվել են մանկատներում, մարդիկ ունեզրկվել են, արմատավորվել է դոնոսի՝ անարդար մեղադրանքերի մշակույթը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 98 | 14.06.2024 / Հայաստանի տոները, Բոլոր տոները, 14 հունիս

1992 - Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը: 1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 106 | 13.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 13

1992 Բելառուսի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան: 1920 - ՀՀ վերջին՝ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը կոչով դիմում է Սփյուռքին. «Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան»։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 107 | 12.06.2024 / հունիսի 12, Պատմության հայկական օրը

1982 - Տեղի ունեցավ «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը: 1976 - Երևան է ժամանում Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 112 | 11.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 11


2021 - Մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կոշտ գնահատական տվեց Փաշինյանին։ 1990 - Ամուսնու հետ Լենինական է այցելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: 1909 - Զինվորական տրիբունալի որոշմամբ Ադանայում մահա­պատ­ժի են ենթարկվում 9 մուսուլման և 6 հայ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 102 | 10.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 10

2009 - Սերժ Սարգսյանի հրամանով իր գործունեությունն է դադարեցնում մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ զբաղվող փաստահավաք խումբը։ 2006 - Ըստ Հայաստանի դատախազության հրապարակած ինքնասպանությունների վիճակագրության, վերջին 5 տարում, ըստ դատախազության, Հայաստանում ինքնասպան է եղել 1241 հոգի և ևս 1157 հոգի փորձել է ինքնասպանվել։ 1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 104 | 09.06.2024 / Պատմության հայկական օրը, հունիսի 9

2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. «Տնտեսական ու սոցիալական աղետը, որ առկա է երկրում, սոցիալական ցնցումների չի բերի։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը իրենց ապահովագրել են սոցիալական ցնցումներից դեռ վաղնջական ժամանակներից սկսած լքում են - լքում են երկիրը: Սկզբում խոպանչիության տեսքով, հետո ընտանիքներով, հետո տոհմով գյուղերով... և սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի։ Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին»։ 1997 - Մեղադրյալի աթոռին դաշնակցական իրավաբան Կիմ Բալայանը մեղադրվում է մոտ մեկ տարի առաջ Ազգային Ժողովում բռնության ենթարկված Արա Սահակյանին անօգնական թողնելու և անկարգություններ հրահրելու մեջ։ 1992 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Վերին Ոսկեպար գյուղը (Տավուշ):

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 110 | 08.06.2024 / հունիսի 8, Պատմության հայկական օրը

1995 - Անգլիական ազդեցիկ «Financial Times» օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակում Հայաստանի էներգետիկ ճգնաժամի, տնտեսական բարեփոխումների և ներքաղաքական իրդարձությունների մասին: 1724 - Թուրքական ստվար բանակը գրավում է Երևանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 111 | 07.06.2024 / հունիսի 7, Պատմության հայկական օրը

1992 - Նոր Զելանդիան և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 1975 - ԱՍԱԼԱ. Բեյրութի Ալենպի փողոցում կայանած թուրքական ավտոբուսի պայթեցում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի կողմից։ 1404 - Թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվեց Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 110 | 06.06.2024 / հունիսի 6, Պատմության հայկական օրը

Իրանի Սահմանադրական խորհուրդը երեքշաբթի սկսել է հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ստուգումը:

Խորհրդի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆն ընդգծել է, որ ընտրությունների դիտորդական մարմինը մտադիր է ստուգման գործընթացն իրականացնել օրենքով սահմանված ժամկետներում՝ առաջին հինգ օրվա ընթացքում: Սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետը կերկարաձգեն

Լուր / Տեսնել ավելին՝ iranru Դիտումներ՝ 110 | 05.06.2024 / Հադի Թահան Նազիֆ, Իրան

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում են նոր ռուս-հայկական բանակցություններ երկու երկրների միջև առաջ եկած խնդիրների լուծման նպատակով։

Հայաստանի, ինչպես նաև այլ մերձավոր գործընկերների հետ երկկողմ շփումները մեզ մոտ չեն ընդհատվել։ Վերջերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը:

Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Համագործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային-հումանիտար ոլորտում։

Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների մասին քաղաքական հարթակում։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի անցկացվել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկությանը՝ մշակելու և կնքելու միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Թուլացել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արևմտականների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС Դիտումներ՝ 101 | 05.06.2024 / Միխաիլ Գալուզին, Ռուսաստան-Հնդկաստան
« 1 2 3 4 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ