Հայկական հունիսի 8

2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. «Տնտեսական ու սոցիալական աղետը, որ առկա է երկրում, սոցիալական ցնցումների չի բերի։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը իրենց ապահովագրել են սոցիալական ցնցումներից դեռ վաղնջական ժամանակներից սկսած լքում են - լքում են երկիրը: Սկզբում խոպանչիության տեսքով, հետո ընտանիքներով, հետո տոհմով գյուղերով... և սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի։ Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին»։ 1997 - Մեղադրյալի աթոռին դաշնակցական իրավաբան Կիմ Բալայանը մեղադրվում է մոտ մեկ տարի առաջ Ազգային Ժողովում բռնության ենթարկված Արա Սահակյանին անօգնական թողնելու և անկարգություններ հրահրելու մեջ։ 1992 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Վերին Ոսկեպար գյուղը (Տավուշ):

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 106 | Ավելացրեց՝ Moder-003 | 08.06.2024 | 10:00 հունիսի 8, Պատմության հայկական օրը