Պատմության հայկական օրը. հունիսի 7


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը տևելու էր մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու էին հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում էր 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: 

1995 - Անգլիական ազդեցիկ «Financial Times» օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակում Հայաստանի էներգետիկ ճգնաժամի, տնտեսական բարեփոխումների և ներքաղաքական իրդարձությունների մասին:

  • «Հայկական կառավարությունը շատ զգույշ է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իր որդեգրած քաղաքականության մեջ, բայց այն փաստը, որ այդ տարածքն այսօր տեղի հայ բնակիչների ձեռքին է և ոչ թե Բաքվի իշխանությունների, ինքնըստինքյան խոսում է ազգային բնագավառում Հայաստանի վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին: Հաջողություններ, որոնք գոտեպնդում են հայերին դիմադրելու էլ ավելի սուր ճգնաժամերի, քան էլեկտրականության պակասն է»- գրում է թերթը:

1992 - Աբուլֆազ Էլչիբեյը դառնում է Ադրբեջանի նախագահ։
1724 - Թուրքական ստվար բանակը գրավում է Երևանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1959 - Ստեփան Դեմիրճյան (ծնվ. Երևան), քաղաքական գործիչ, ՀԺԿ նախագահ
1914 - Գևորգ Ժուսգալյան (ծնվ. Ֆիչբուրգ, ԱՄՆ, մ. 2010), ԱՄՆ բանակի հայ սպա, մի շարք պատերազմների մասնակից
1908 - Աշոտ Մամաջանյան (մ. 1994), նկարիչ-գրաֆիկ, փորագրող, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
1902 - Վոլֆ Էրլիխ (ծնվ. Սիմբիրսկ, մ. 1937), ռուսական խորհրդային բանաստեղծ

  • 1937-ին Վոլֆը ձերբակալվել է Երևանում տեղի մարմինների կողմից և ուղարկվել Լենինգրադ։ Նույն տարվա նոյեմբերին նրան «Գնդակահարություն» հոդվածով դատավճիռ է կայացվել։

1894 - Մարիամ Գրիգորյան, Մարիա Ժասմեն (ծնվ. Թիֆլիս, մ. 1978), դերասանուհի, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ
1879 - Արշակ Ալպոյաճյան (ծնվ. Օսմանյան կայսրությունխ մ. 1962), բանասեր և հայագետ
1683 - Բաղդասար Պպիր (ծնվ. Ստամբուլ, մի. 1768), բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական շարժման գործիչ, լուսավորիչ