Պատմության հայկական օրը. հունիսի 17


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2017 -  Հայկական կողմում մեկ օրում չորս զինվոր է զոհվում, երեքը`վիրավորվում: Բաքուն պնդում է` պատասխանել են «հայկական սադրանքներին»։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, թե «իրենց գործողությունները պատասխանն են հայկական կողմի «սադրանքների», որոնց հետևանքով հունիսի 15-ին ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել»: Թե ինչ կորուստների մասին է խոսքը` հայտարարությունը չի մանրամասնում:
  • Նախօրեին, սակայն, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր բախումների ժամանակ զոհված մեկ զինծառայողի մասին:

2012 - Ժամը 23-ի սահմաններում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով օրեր անց՝ հունիսի 29-ին, մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
2010 - Ս. Սարգսյանը, Ի. Ալիևն
ու Դ. Մեդվեդևը վեցերորդ եռակողմ հանդիպումն են անցկացնում. Կրեմլը հայտարարում է, թե կողմերը մերձեցրել են դիրքորոշումները վիճահարույց մի շարք դրույթների շուրջ։

  • Չնայած հայտարարված առաջընթացին` նախագահների բանակցություններից մի քանի ժամ անց կտրուկ սրվում է իրավիճակը շփման գծում: Ավելի ուշ Ս.Սարգսյանը հայտարարում է, թե հանդիպմանը կողմերին թարմացված առաջարկներ էին ներկայացվել: «Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունում է այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք»,- հայտարարել էր Հայաստանի նախագահը։

2005 - Արտգործնախարարական հերթական հանդիպումը Փարիզում. փուլային, փաթեթային տարբերակների ձախողումից հետո միջնորդները շարունակում են փորձերը` նոր ուղղությամբ։

  • Համանախագահները փորձում էին կողմերի համաձայնությունը ստանալ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վրա հետո պետք է սկսվեին բանակցությունները հաշտության վերջնական համաձայնագրի շուրջ` զուգահեռ հասարակություններին նախապատրաստելով փոխզիջման:

2001 - Դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1.700-ամյակի առիթով ընդունված համաներումը։
1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը հանդիպեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավարության հետ:
1993 - Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ստեփանակերտի և Աղդամի գնդակոծումը փոխադարձաբար դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց։
1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։
1935
- Հիմնադրվեց Երևանի Բուսաբանական այգին։
1925 - Ֆրիտյոֆ Նանսենի գլխավորած պատվիրակությունը հասնում է Լենինական, որտեղ նրանց դիմավորում է Արամայիս Երզնկյանը։

  • Հաջորդ օրն արդեն հյուրերը Երևանում էին։ Նրանք հանդիպում են ՀԽՍՀ ժողկոմխորհ Լուկաշինի հետ, որը վստահեցնում է, թե Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավորությունները կստեղծեն հանձնաժողովի աշխատանքի համար։
  • Նանսենին առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչ հողեր կարող էր տրամադրել Հայաստանի կառավարությունը, և Լուկաշինն ասում է, որ նրանց կներկայացվեն արդեն պատրաստի տարբերակները։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Կարեն Ալեքսանյան (ծնվ. Լենինական), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում
1971 - Ֆրանսուազ Ռոսսի (ծնվ. Մոնպելյե, Ֆրանսիա), "RMC" և "France 3"լրագրողուհի

  • Գրել է «Արարատի զավակները» վերնագրով գիրք՝ «Վկայություններ Հայոց ցեղասպանության ճանաչման համար» ենթավերնագրով: Գրքի նախաբանը գրել է Յուրի Ջորկաեֆը։

1963 - Արմեն Հայրապետյան (մականումնը՝ «Միկրոբ», ծնվ. Քաջարան, մ. 1992), ֆիդայի
1937 - Գարրի Օգանեզով (ծնվ. Ժիտոմիր, Ուկրաինա, մ. 2010), կլարնետիստ, մանկավարժ, դիրիժոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

  • Օգանեզովի ղեկավարած կոլեկտիվը Ավստրիայում Բեթհովենի փառատոնի մասնակից է, որտեղ նրա ելույթները ստացել են արժանի ճանաչում:

1929 - Տիգրան Պետրոսյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1984), շախմատիստ, շախմատի պատմության մեջ 9-րդ աշխարհի չեմպիոն (1963-1969), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960)

  • Վեց տարի Տիգրան Պետրոսյանը շախմատային գահին էր։ Բացի շախմատային խաղատախտակից, մեծ շախմատիստը շատ էր սիրում նարդի։ Այստեղ դրսևորվում էր նրա հուզմունքը, իսկ պարտվելով՝ այնպես էր անհանգստանում ու նյարդայնանում, կարծես խաղը կյանքի նպատակ էր։

1928 - Ֆրունզե Սողոմոնյան (ծնվ. Նոր Բայազետ, մ. 1999), ինժեներ-փորձարկող, առաջատար կոնստրուկտոր
1927 - Լևոն Չալուկյան (ծնվ. Չիկագո), ամերիկացի պրոդյուսեր, կինոարվեստի ակադեմիայի նախագահության անդամ, «Ռայդեր» ստուդիայի սեփականատեր, ամերիկյան կինոյում հայերի ասոցիացիայի հիմնադիրներից 

  • Նրա հատուկ տեխնիկան նրան հայտնի դարձրեց, և նա դրա համար ստացավ բազմաթիվ մրցանակներ («Էմմի», «Իբա», «Ոսկե ֆիլմ», ինչպես նաև «Օսկար» 1987թ.՝ «Պլատոն» ֆիլմի համար)։

1879 - Արշակ Ալպոյաջյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1962), պատմաբան, սփյուռքահայ բանասեր

  • Մեծ ներդրում է ունեցել հայագիտության մեջ իր ծավալուն աշխատանքներով ՝ նվիրված հայկական գաղութների պատմությանը։

1876 - Հմայակ Արծաթբանյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1920թ.), գեղանկարիչ, Ռոստովի և Նախիջևանի Գեղեցիկ արվեստների ընկերության կազմակերպիչներից 

  • Ա. . Արծաթբանյանը Դոնի Նախիջևանի Սուրբ Կարապետ եկեղեցու սրբապատկերում տեղ գտած մի շարք սրբապատկերների հեղինակն է:

1846 - Քեթևան Արամյան (մ. 1878), հայ դերասանուհի, հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից 
1818 - Գևորգ Հախվերդյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1861), հայ բանահավաք գիտնական

  • Հախվերդյանը հանդես է եկել համաժողովրդական գրական լեզվի՝ աշխարհաբարի ստեղծման օգտին։ 
  • 1903-ին հետմահու հրատարակվեց Հախվերդյանի կազմած 18-րդ դարի վերջի և 19 դդ. 1-ին կեսի գուսանների երգերի ժողովածուն։