Պատմության հայկական օրը. հունիսի 20


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Ս. Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է Հիսուսի համար թափված առաջին արյունը: Բեթղեհեմի մանուկներին Հայ Եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: 
  • Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ՝ ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին՝ Կոտրիատիոսը ևս գլխատվել է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-20, 2023-06-12, 2024-06-03, 2025-06-23, 2026-06-08, 2027-05-31, 2028-06-19, 2029-06-04, 2030-06-24։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Առավոտյանը ժամը 08։00-ին Հայաստանում մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները։

  • Տեղամասերից 479-ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529-ը` մարզերում։
  • Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 578 հազար 678 է։

2016 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում։

  • Սանկտ Պետերբուրգում նախագահները զրուցել, տեսախցիկների առջև անգամ ձեռք էին սեղմել: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, թե կողմերը պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի մասին, մինչդեռ, նախորդ`Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնել էին նաև այդ հարցի շուրջ։

2001 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «համաներման» արդյունքում հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին հոկտեմբերի 27-ի գործով 13 ամբաստանյալներից 6-ը:
1994 - Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Արմեն Նազարյան (ծնվ. Հրազդան), հայ ձյուդոիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ
1976 - Գրիգոր Տեր-Մեսրոպյան (ծնվ. Երևան), դերասան, բեմադրող նկարիչ
1971 - Էրիկ Ֆրիդլեր (ծնվ. Սիդնեյ), հեռուստալրագրող, լրագրող, կինովավերագրող

  • Էրիկ Ֆրիդլերի "Aghet-Ein Völkermord" ֆիլմը (Ցեղասպանությունը՝ աղետ), համապարփակ վավերագրական ֆիլմ է, որտեղ մանրամասն ուսումնասիրվում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական կառավարության Համաշխարհային քաղաքականության մասին:

1950 - Մաքսիմ Ոսկանյան (ծնվ. Շիրակամուտ), բանաստեղծ
1942 - Էդուարդ Մարկարով (ծնվ. Բաքու), ԽՍՀՄ չեմպիոն (1973), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1973)

  • Ըստ 1992-ին անցկացված հարցման, Է.Մարկարովը ճանաչվել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, նա ընդգրկվել է նաև 70 տարվա ընթացքում Ադրբեջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում (1981):

1939 - Էդուարդ Խարազյան (ծնվ. Թբիլիսի), նկարիչ
1924 - Սարգիս Էլիաս (ծնվ. Լիբանան, մ. 1985), փաստաբան; էթնիկ հայ, Լիբանանի նախագահ (1976-1982թթ.), Մերձավոր Արևելքում ամենահանրահայտ քաղաքական գործիչներից
1923 - Էդուարդ Տեր-Ղազարյան (ծնվ. Երևան, մ. 2012), միկրոսկոպիկ քանդակների և փորագրությունների վարպետ, կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր գործիչ (2004)

  • Ռուսական «Դիվո« ռեկորդների գիրքը միայն 1993-ին է իր էջերում զետեղել նրա մասին 9 հոդված։ Այսպիսով, Էդուարդ Ղազարյանը դարձել է ռեկորդների գրքի ռեկորդակիր։

1917 - Անահիտ Սայինյան (ծնվ. Վարդաբլուր, մ. 2010), հայ արձակագիր, հրապարակախոս

  • Գուրգեն Բորյան (ծնվ. Շուշի, մ. 1971), դրամատուրգ և բանաստեղծ, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971)

1901 - Սարգիս Քոչարյան, հայ խորհրդային ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչՀԽՍՀ
1877 - Ալեքսանդր Ներսեսով (ծնվ. Մոսկվա, մ. 1953), իրավագետ
1877 - Արշակ Աթայան (ծնվ.Մեցտագլար, մ. 1938), բանաստեղծ, դերասան, թարգմանիչ, թատերագետ, հասարակական գործիչ, արձակագիր, գրող, ուսուցիչ

  • Բռնադատվել և գնդակահարվել է 1938 թվականին։ Արդարացվել է հետմահու՝ 1955-ին։