Պատմության հայկական օրը. հունիսի 18


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-18, 2023-06-10, 2024-06-01, 2025-06-21, 2026-06-06, 2027-05-29, 2028-06-17, 2029-06-02,  2030-06-22։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - Էնիսկիլեն.  Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունում ` «խորը ափսոսանք» հայտնելով, որ կողմերը բանակցային գործընթացում փորձում են միակողմանի առավելություններ ստանալ:

  • Հյուսիսային Իռլանդիայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ընդունված փաստաթղթով Վ.Պուտինը. Բ.Օբաման և Ֆ.Օլանդը ընդգծում են . «Համոզված ենք, որ համապարփակ խաղաղ լուծումն ապահովող շրջանակային համաձայնության հետագա ձգձգումն անընդունելի է: Կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս բաց մնացող հարցերի լուծմանըև զերծ մնալ այնպիսի քայլերից եւ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրացման: Առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»:

2010 - Կտրուկ սրվում է իրավիճակը շփման գծում` Մարտակերտի շրջանում. հայկական կողմը 4 զինվոր է կորցնում, Ադրբեջանը`1:

  • Ստեփանակերտը հայտարարում է , թե հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` զինված հետախույզներ ուղարկելով հայկական տարածքներ: Մինսկի խմբի համանախագահները քննադատում են միջադեպը, բայց` խուսափում են հստակ մեղավորին մատնանշել: Փորձագետները չեն բացառում, որ այս քայլով կողմերը ջանում են աշխարհին ցույց տալ` հակամարտությունը կարգավորված չէ, և ամեն պահի կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:
  • Կրկին ակտիվանում են խոսակցությունները շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ:

1996 - Հորդանանը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

  • Հայաստանը ներկայացնում է հյուպատոսությունը մայրաքաղաք Ամմանում։ Այսօր երկրում բնակվում է 3-5 հազար հայ։

1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
1890 - Թուրք ժանդարմները փորձում են խուզարկել Էրզրումի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

  • Եկեղեցու բակում հավաքվածները փորձում են խանգարել նրանց, որի արդյունքում ծագած փոխհրաձգությունից զոհվում են 20 հայեր և 1 թուրք ժանդարմ։

1877 - Թուրքական 10.000-անոց ջոկատը շրջապատում է Բա­յա­զետ ամրոցը, որտեղ մնացել էր ռուսական մի փոքր զորք։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Արսեն Եղիազարյան (ծնվ. Երևան), Հայ շախմատիստ, գրոսմայստեր (2001)
1969 - Սարգիս Օրբելյան (ծնվ. Երևան), պրոդյուսեր, դերասան
1964 - Նազարյան Արեգ (ծնվ. Երևան), երաժիշտ, կինոռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առագաստանավային սպորտի միջազգային դասի սպորտի վարպետ

  • «Արտավազդ և Կլեոպարտա» ռոք օպերայի հեղինակը:

1954 - Ծաղիկ Ռուբո (Ռուբեն Գևորգյան, ծնվ. Երևան), «Սասնա ծռեր» ջոկատի հիմնադիրն ու ղեկավարը
1947 - Ռուբեն Արուտչյան (ծնվ. Երևան), ՀՀ վաստակավոր նկարիչ
1931 - Դմիտրի Քյոսայան (ծնվ. Երևան, մ. 2001), ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1901 - Սոֆյա Թամամշյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1981), գիտնական-բուսաբան, պրոֆեսոր

  • Նրա պատվին անվանվել են հետևյալ բույսերը՝ Tamamshyaniya Pimenov և Klyukov, 1981; Tamamshyanella Pimenov և Klyukov, 1996։

1876 - Խաչատուր Արարատյան (ծնվ. Նալչիկ, Ռուսաստան, մ. 1937), հրետանու գեներալ-մայոր (1919), Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Էջմիածնի մարտերի մասնակից (1918), Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար (1919-1920թթ. Մարտ)

  • Ծնվել է ռուսական բանակի փոխգնդապետ Գերասիմ Արարատովի ազնվական ընտանիքում։
  • Խորհրդային իշխանության օրոք Արարատովի անունն արգելվել է։
  • 1937-ի սեպտեմբերի 2-ին ձերբակալվել է նացիոնալիզմի մեղադրանքով և գեներալներ Մովսես Սիլիկովի և Դմիտրի Միրիմանովի հետ գնդակահարվել Ավանի ձորում։Արդարացվել ղէ հետմահու։