15:57, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի բնակիչների անարգել գազամատակարարումը:

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 313 | 24.03.2022 / մարդասիրական ճգնաժամ, Freedom House

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին, շեշտել է, որ Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ  ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ։ Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 332 | 24.03.2022 / Արցախ, գազատար

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Դրանում  նշվում է, որ նախկինում Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Իսկ այժմ Էրդողանն ու Մակրոնը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական միջանցքի ստեղծումը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 321 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 413 | 23.03.2022 / ժողովուրդ և ամբոխ, Հովհաննես Թումանյան

Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում  նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakhpress | Դիտումներ՝ 322 | 23.03.2022 / Լեռնային Ղարաբաղ, ԼՂ, Արցախ


Չնայած Էրդողանի իսլամա-ազգայնական վարչակարգի կողմից դաժան ճնշումներին, քրդերի վերածննդի և դիմադրության խորհրդանիշ Նավրուզի տոնակատարությունը մարտի 21-ին Դիարբեքիրում հավաքել է գրեթե մեկ միլիոն մարդ։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ CDK-F | Դիտումներ՝ 306 | 23.03.2022 / քրդեր, Դիարբեքիր, Նավրուզ


Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին գրում է. «Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր - ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 406 | 23.03.2022 / 44-օրյա պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Մաթևսյան

2000 թվականի այս օրը նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։  Շուտով ձերբակալվեցին Սամվել Բաբայանը, նրա եղբայրը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը և նրա այլ մերձավորներ։ Այսօր ծնվել են Գալուստ Գյուլբենկյանը,  Մելինե Համամջյանը, Արմեն Շեկոյանը և այլք։ Ավելին՝ armenlur.am կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 354 | 23.03.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, մարտի 23

«Լեռնային Ղարաբաղում հայերը բախվում են էթնիկ զտումների «շատ իրական հնարավորության» հետ»։ Բարոնուհի Քոքսը հոդված է գրել The House Magazine-ի համար Լեռնային Ղարաբաղի մոռացված անկլավի մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ HART UK | Դիտումներ՝ 294 | 23.03.2022 / Բարոնուհի Քոքս, միջազգային արձագանքներ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից  3-ը քաղաքացիական անձինք են:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenpress | Դիտումներ՝ 454 | 22.03.2022 / գերիներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Ադրբեջան

Քաղաքական հետազոտությունների խորհրդատու Թոգրուլ Իսկենդերլի. «Սա հրաշալի լուսանկար է շատ առումներով։ Եթե ինձ խնդրեն նկարագրել Ադրբեջանը, օգտագործելով միայն մեկ լուսանկար, ես, հավանաբար, առաջինը սա կընտրեի»:

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 367 | 22.03.2022 / հայեր, դրկիցներ, ադրբեջանցիներ, Թոգրուլ Իսկենդերլի


Պատմության հայկական օրը. մարտի 22 - 1925 թվականի այս օրը Թիֆլիսի Դիդուբե օդանավակայանի մոտ ինքնաթիռի վթարից զոհվում է Ալեքսանդր Մյասնիկյանը։ Հուղարկավորության ամբողջ ընթացքում՝ շուրջ 40 րոպե, տրվում է պատվո համազարկ։ Ամբողջական նյութն ընթերցեք armenlur.am կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 334 | 22.03.2022 / Armenlur, մարտի 22, հայեր
« 1 2 ... 36 37 38
ԴԵՊԻ ՎԵՐ