Պատմության հայկական օրը. մարտի 23


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2011 - Ոստիկանությունը թույլատրեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին տեղադրել անձրևանոց, սակայն՝ միայն գիշերներն ու անձրևի ժամանակ։  
2010 - Թեղուտի հարցով դատավարության ժամանակ արձանագրված ապօրինությունների դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները «հողին հանձնեցին» ՀՀ Վարչական օրենսգիրքը։

  • Ակտիվիստները ՀՀ Վարչական օրենսգրքի հետ «հողին հանձնեցին» դոլարների հետ միասին՝ ակնարկելով, որ օտարներն են տիրացել Հայաստանի բնակչության ունեցվածքը համարվող հողին և թթվածնին։

2000 - Նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։

  • Ն​​րա ավտոմեքենայի ուղղությամբ բացված կրակից վիրավորվել էր ոչ միայն Արկադի Ղուկասյանը, այլն նրա վարորդը։ Լուրեր տարածվեցին, թե մահափորձը կազմակերպել էր Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։ Շուտով ձերբակալվեցին Սամվել Բաբայանը, նրա եղբայրը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը և նրա այլ մերձավորներ։

1998 - Նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցած թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «ոչ ազատ, և արդար»։

  • Կարեն Դեմիրճյանը հայտարարեց նաև, որ շարունակելու է պայքարը Հայաստանում օրենքի իշխանություն հաստատելու համար։

1971 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ծննդյան 70-ամյակի առթիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր երեկո։
1966 - Ստեղծվեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:
1953 - Երևանում բացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը։

  • Ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը մեծ բանաստեղծի դուստրն էր՝ Աշխեն Թումանյանը։ Բացումից երկու շաբաթ անց թանգարան էր այցելել 15 200 մարդ։

1937 - Վերացվեց Անդրկովկասյան ֆեդերացիան:
1923 -
Մոսկվայում վախճանվեց հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

  • Հայաստանի պետհրատը Հովհաննես Թումանյանի հուղարկավորության օրը նրա նկարն ու «Հին պատմություն» բանաստեղծությունը տպագրում է 80 հազար օրինակով։ Ապրիլի 13-ին Թումանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Թիֆլիս է մեկնում հայ արվեստագետների պատվիրակությունը, որի կազմում էին Մարտիրոս Սարյանը, Ցոլակ Խանզադյանը և Եղիշե Չարենցը։
  • Ապրիլի 15-ին Երևանի պետական թատրոնի շենքում տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի քաղաքացիական հոգեհանգիստը, որին մասնակցում էին կուսակցական ղեկավարներ, մշակույթի գործիչներ, Պարսկաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։
  • Հովհաննես Թումանյանի հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսի Վահան Տերյանի անվան Հայարտանը  (Հայ արվեստի տուն), որի հիմնադիրն ու նախագահը Թումանյանն էր։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են Վրաստանի և Հայաստանի մշակութային ու պետական գործիչներ։ Դահլիճում նվագում էին սիմֆոնիկ երաժշտախմբեր։ Արմեն Տիգրանյանը կատարում է կոմպոզիտոր Բարխուդարյանի ստեղծագործությունները։

1920 - Շուշիի և մերձակա հայկական բնակավայրերի հրկիզումը մուսաֆաթականների կողմից։

  • Շուշիի հայ բնակչության եղեռնը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ռոբերտ Հովհաննիսյան, lայ շախմատիստ, գրոսմայստեր
1953 - Արմեն Շեկոյան (ծնվ. Երևան, մ. 2021), բանաստեղծ, գրող
1950 - Դավիթ Բաբայան (ծնվ. Երևան), նկարիչ, հասարակական գործիչ, ՏԼԽ աբստրակտ արվեստի բաժանմունքի հիմնադիր և նախագահ (2011)
1936 - Վալերի Պարսեգով (ծնված. Կիև, մ. 2008), բալետի արտիստ, Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ
1929 - Ռաֆայել Չիմիշքյան, ծանրամարտիկ, աշխարհի 12-ակի ռեկորդակիր 

  • ԽՍՀՄ սպորտի (1948 թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952 թ.), ԽՍՀՄ (1965 թ.), միջազգային կարգի (1975 թ.) մրցավար։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։ Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956 թթ.), օլիմպիական խաղերի (1952 թ.), աշխարհի կրկնակի (1954, 1955 թթ.), Եվրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957 թթ.) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ։

1923 - Մելինե Համամջյան (մ. 1999), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1984 թ.)

  • 1923 թվականին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939 թվականից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։ 1946 թվականին հայրենադարձվել է. նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Ստեղծել է գրոտեսկական ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։

1914 - Արթուր Սողոմոնյան, հայ սովետական մեխանիկ
1904 - Լևոն Խոջա-Էյնաթյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1954), հայ խորհրդային երգահան

  • Որպես դիրիժոր և երաժշտական մասի ղեկավար աշխատել է Լենինգրադի դրամատիկական թատրոնում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

1887 - Արիստակես Վարդանյան, լեզվաբան, բանասեր
1874 - Տիգրան Փոլատ, հայ գեղանկարիչ, գրաֆիկ
1869 - Գալուստ Գյուլբենկյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1955), հայ մեծահարուստ, պորտուգալահայ գործարար և բարերար

  • Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։ Ծնվել է Սկյուտարում (Արևմտյան Հայաստան)։ Կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի։

1886 - Ցոլակ Խանզադյան (մ. 1935), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ