19:26, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և երեվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 529 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Փառուխ


Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի «Տելեգրամ»-ի ալիքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Փառուխում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 452 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, խաղաղապահներ

Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորաված Թուրքիայում դոլարի թուլացումն արագացել է։ Որպես հիմնական պատճառ նշվում է, որ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները խաթարում են մնացած աշխարհի վստահությունը, քանի որ արևմտյան բանկերում պահվող գումարների, ինչպես նաև այնտեղ գտնվող սեփականության և ակտիվների նպատակահարմարության ոչ մի երաշխիք չի մնացել։ Դոլարի թուլացման ֆոնին ավելի մեծ նշանակություն են ձեռք բերելու ազգային արժույթները, ինչպես նաև ներդրվելու են այլընտրանքային ֆինանսական համակարգեր։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Cumhuriyet | Դիտումներ՝ 349 | 29.03.2022 / դոլար, Թուրքիա


Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, անդրանառնալով երկրում նավթի գների բարձրացմանն, ասել է․ «Մենք անմիջական հարաբերություններ ունենք ներկրողների հետ և ակնկալում ենք, որ ավելի ցածր գնով գնված վառելիքը կարող է հայտնվել վրացական շուկայում, ինչ-որ չափով պիկ գները կմեղմվեն և որոշ ժամանակ կունենանք ավելի ցածր գին»։ Ըստ Դավիթաշվիլիի՝ հարկերը վերացնելու խնդրանքը տեղին ու համարժեք միջոց չէ։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 352 | 28.03.2022 / նավթի գներ, Վրաստան

Թուրքիայի քաղաքացի, քուրդ-արաբական ծագումով պատմաբան, ժամանակակից Մերձավոր Արևելքի և Երուսաղեմի Պոլոնի Վան Լեերի ինստիտուտի գիտաշխատող Յումիթ Քուրթը New Lines Magazine հանդեսում հրապարակած հոդվածում պատմում է 100 տարվա վաղեմության դեպքերի ժամանակ շուրջ 2000 հայերի անխուսափելի մահից փրկած, մահապատժի ենթարկվելու վտանգն անտեսած օսմանյան ռազմածովային լեյտենանտ Ջեմիլ Բահրի Կունեն մասին։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ New Lines Magazine Դիտումներ՝ 390 | 28.03.2022 / Անդրադարձ, Հայոց ցեղասպանություն

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 356 | 28.03.2022 / Փառուխ, Արցախ-Ադրբեջան


L'Orient le Jour-ը «Վահան Ռումելյանի աբստրակտ քնարերգությունն՝ ի հիշատակ ապագայի...» վերնագրով հրապարակում է տպագրել  հայ աբստրակտցիոնիստի մասին։ «Ցավոք, իմ արվեստը արտացոլում է այսօրվա քաոսային աշխարհը, և այն արդիական է։ Խնդիրը մեր ներսում է։ Մաղթում եմ խաղաղ երկինք...»,- այսպիսի գրառում է կատարել Վահան Ռումելյանն իր ֆեյբուքյան էջում հրապարակման առիթով։

Абстрактная лирика Ваана Румельяна в память о будущем....

Լուր / Տեսնել ավելին՝ L'Orient le Jour | Դիտումներ՝ 532 | 28.03.2022 / հայ ավանգարդիստներ, աբտրակտցիոնիզմ, Վահան Ռումելյան

Երեկ Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել վառելիքի գների բարձրացման դեմ։ Ցուցարարների պահանջը վառելիքի ակցիզային հարկի վերացումն է և ավելացված արժեքի հարկը տատանման ռեժիմի տեղափոխելն է։ Հանրահավաքների ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։

В Тбилиси прошла акция против роста цен на топливо - SOVA

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 355 | 28.03.2022 / Վրաստան, ցույցեր

84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Մութալիբովը գահընկեց է արվել արվեց 1992 թ. մարտի 6-ին` Խոջալուն կորցնելուց հետո, որից հետո իշխանության եկավ ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը։ 2013 թ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, խոսելով 1991 թվականին ԽՍՀՄ պահպանման համամիութենական հանրաքվեի մասին, խոստովանել է, որ տվյալ հանրաքվեին Ադրբեջանի մասնակցությունը գին է ունեցել՝ Արցախի հայաթափումը. «Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, և ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը»: «Ապրիլին Ադրբեջանում տեղակայված զորքերը, ՕՄՈՆ-ի և ՆԳՆ-ի հետ միասին, ավազակներից մաքրեցին 24 գյուղ [հայտնի «Կոլցո» օպերացիան]:  Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել, ասաց, որ չի ների ինձ դրա համար, և ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք՝ հայերը, վրեժխնդիր են լինելու»,- հայտարարել էր Մութալիբովը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Новая газета | Դիտումներ՝ 421 | 28.03.2022 / Միխայիլ Գորբաչով, Լևոն Տեր-Պետրոսյան, Այազ Մութալիբով

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 424 | 28.03.2022 / Ճանապարհները Հայաստանում

Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը մարտի 28-ին նորմայի բարձրակետում է՝ ինդեքը՝ 2-5։ Օդի հարաբերական խոնավությունը ժամը 7։00 - 22։00-ը՝ 42-68 %։ Մթնոլորտային ճնշումը՝ 678-683 մմ։

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 385 | 28.03.2022 / Գեոմագնիսական ակտիվություն

2021 թ այս օրը ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիրավորների և հիվանդների թիվը կազմել է 11 հազար: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 352 | 28.03.2022 / հայոց պատմություն ըստ օրերի, մարտի 28

Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 395 | 27.03.2022 / Արցախ-Ադրբեջան, սահման

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամյան պաշտոնական ալիքը պատասխանել է ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակմանը, որը բարձրագոչ հայտարարություն է արել: «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը»։

Yeni Musavat թերթը բարձրագոչ հայտարարություն էր արել՝ գրելով. «Քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է, մենք իրավունք ունենք վերադարձնելու մեր հողերը։ Այսպես կոչված Հայաստանի կառավարությունը արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերի վրա, և Բաքուն իրավունք ունի կոչ անել վերականգնելու Ադրբեջանի պատմական շրջանները»։

Լուր / Տեսնել ավելին՝ ԻՀ Պահապանների կորպուս | Դիտումներ՝ 364 | 27.03.2022 / Yeni Musavat, ԻՀՊԿ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է.

«Թուրքիան ողջունում է ռուս օլիգարխներին, սակայն ցանկացած բիզնես ունենալու համար նրանք պետք է պահպանեն միջազգային իրավունքը»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 307 | 27.03.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Մևլութ Չավուշօղլու


ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Թեհրանի հետ միջուկային գործարքը շատ մոտ է։ Գործարքը նաև իրանական հում նավթը կվերադարձնի համաշխարհային էներգետիկ շուկաներ առաջիկա ամիսներին:

Լուր / Տեսնել ավելին՝ Politico | Դիտումներ՝ 328 | 26.03.2022 / Իրան-ԵՄ, Ժոզեպ Բորելը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 357 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 340 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան


Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը մշտապես հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Arka | Դիտումներ՝ 332 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Արցախի պաշտպանության բանակ. «Մարտի 25-26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով, ներառյալ արևելյան սահմանը, օպերատիվ-մարտավարական իրադրությունը համեմատաբար կայուն է: Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների մասին հաղորդագրություններ չեն ստացվել»։

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 324 | 26.03.2022 / Պաշտպանության բանակ

« 1 2 ... 34 35 36 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ