23:24, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է զոհվել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: «Պայթյունը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Նախնական տեղեկություններով, մեկ մարդ զոհվել է, 31-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»:
 

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 337 | 03.04.2022 / պատահարներ Ադրբեջանում, Բաքու


Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդ.

«Կոչ եմ անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Արցախի շփման գծից։ Շեշտում եմ, որ Ադրբեջանը շտապ կարգով պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելությանը մուտք գործել տարածաշրջան»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 346 | 03.04.2022 / շփման գիծ, ԵԽ, Մարինա Կալյուրանդ

2007 թվականի այս օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական Միության շահերը չեն հակասում միմյանց, ինչպես նաև կողմերի դիրքորոշումներին»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 358 | 03.04.2022 / ապրիլի 3, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում զորավարժությունների մեկնարկի մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինչպես նաև «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ Սյունաց երկիր | Դիտումներ՝ 328 | 02.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Նախիջևան

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները։ Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արցախի ԱԳՆ | Դիտումներ՝ 288 | 02.04.2022 / Արցախի ԱԳՆ

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի։

Լուր / Տեսնել ավելին՝ Shamshyan | Դիտումներ՝ 409 | 02.04.2022 / դանակահարություն


​2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը։ Ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին: որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 337 | 02.04.2022 / Փառուխ, Քարագլուխ


2016 թվականի այս օրը լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի ունեցան Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը տևեց 4 օր և անվանվեց Ապրիլյան քառօրյա պատերազմ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 398 | 02.04.2022 / Հայկական իրադարձություններ, ապրիլի 2, ծնվել են հայեր


Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք գնալով սաստկանում են քամու պատճառով։ Հրդեհը սպառնում է հարակից բնակելի շրջաններին։ Այն դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Dunya | Դիտումներ՝ 285 | 02.04.2022 / անտառային հրդեհներ

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Առավել թեժ մարտերը ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։ Անիմացիոն ֆիլմ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին.

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 319 | 02.04.2022 / քառօրյա պատերազմ, Արցախ-Ադրբեջան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 370 | 02.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 556 | 01.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, բանակցություններ

Վրաստանը միացել է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք սահմանված են ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքներն արդեն նկատելիորեն իրենց զգացնել են տալիս վրացական ֆինանսական համակարգում։

Լուր / Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 294 | 01.04.2022 / պատժամիջոցներ, Վրաստան, Սալոմե Զուրաբիշվիլի


2016 թվականի այս օրը Ապրիլյան պատերազմի սկիզբն էր։ Ադրբեջանը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսում` 1994-ի հրադադարից հետո առաջին անգամ կիրառելով Գրադ կայանքներ ու ծանր ռազմատեխնիկայի այլ միջոցներ: Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 320 | 01.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հեռախոսազրույցում վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Կրեմլի մամուլի ծառայություն | Դիտումներ՝ 320 | 31.03.2022 / Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն | Դիտումներ՝ 371 | 31.03.2022 / Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարան


Մարտի 30-31-ի լույս գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արցախի տեղեկատվական շտաբ | Դիտումներ՝ 313 | 31.03.2022 / առաջնագիծ, Արցախ

Գրիգոր Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում՝ քննարկելով Թուրքիայում տիրող վիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ, որ տուն գնա: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտենում է Զոհրապին ու համբուրում այտը... Զոհրապի սպանության լուրը նրա կնոջը հայտնում է անձամբ ինքը՝ Թալեաթը:

Ազդագիր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 422 | 31.03.2022 / Գրիգոր Զոհրապ, Թալեաթ

1995 թվականի այս օրը Պրահայում` ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով հստակ ընդգծում է` Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է: Հիշեցնենք, որ Ղարաբաղը հակամարտության կողմ դադարեց լինել Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ։ Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 335 | 31.03.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, մարտի 31


Քվեբեկից ընտրված սենատոր Լեո Խուսակոսն իր թվիթերյան էջում գրառել է. «Արցախում վերսկսված ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտել։ Այսօր Սենատում ես դատապարտել և խնդրել եմ մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի խախտումը և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա էսկալացիայից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 285 | 31.03.2022 / Լեո Խուսակոս, Կանադա, Արցախ-Ադրբեջան
« 1 2 ... 32 33 34 35 36 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ