05:08, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 329 | 06.04.2022 / Լարս


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս այսօր Բրյուսելում ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը։ Իր հերթին Ալիևը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի ու հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անտնդունելի է։


 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 308 | 06.04.2022 / Պետդեպ, Էնթոնի Բլինկեն

1997 թվականի այս օրը Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո։ Բանակցություններում ներգրավված արևմտյան դիվանագետներից մեկը «Ազատությանը» հաղորդել էր`չնայած Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են հանդես գալ «մաքսիմալիստական» դիրքերից, հանդիպումը նոր թափ է հաղորդել կարգավորման գործընթացին, որը փակուղի էր մտել ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 314 | 06.04.2022 / ապրիլի 6, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


Ադրբեջանում առաջին անգամ «ղարաբաղյան»  ցեղատեսակի նժույգները կհանվեն աճուրդի։ Աճուրդին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, կարող են մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ֆերմերներն ու գործարարները: Աճուրդում ներկայացված կլինեն հատուկ ընտրված նժույգներ։ Վաճառքներն իրականացվելու են աճուրդի ձևաչափին համապատասխան։

В Азербайджане впервые выставят на аукцион карабахских скакунов (ФОТО)

Լուր / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 315 | 05.04.2022 / աճուրդներ


Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում՝  Իրանի հետ սահմանին տեղի է ունեցել փոխհրաձհություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, «պետական» սահմանը խախտած իրանցին սպանվել է։ Ադրբեջանցիները նկատել են զինված վեց անձանց, որոնք մոտենում են Իրանի կողմից։ Ադրբեջանցիների հրամանները չկատարելուց հետո սկսվել է փոխհրաձագություն, իրանցիներից մեկը մահացել է, հինգը թաքնվել են։ Ավելի ուշ նրանցից մեկին գտել են ու ձերբակալել։ Իրանցիների մոտից հայտնաբերվել է ավելի քան 32 կգ թմրանյութ։

Լուր / Տեսնել ավելին՝ 1news.az | Դիտումներ՝ 327 | 05.04.2022 / Իրան-Ադրբեջան

«Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 292 | 05.04.2022 / Ուկրաինա, Վրաստան

Երևանի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո Վանո Սիրադեղյանի առաջին կարգադրություններից մեկը եղավ ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ (դիտավորյալ մեծատառերով եմ գրում) բացօթյա առևտուրը քաղաքի ցանկացած վայրում թույատրելու որոշումը: Քաղաքապետը պնդում էր՝ ինչի հայկական մրգերից և բանջարեղենից ավելի գեղեցիկ բան կա՞: Շատ արագ հենց այդ վաճառողների օգնությամբ վերացավ հացի, ձկան, մսի և այլ ապրանքների [բացօթյա] վաճառքը, պայմանը այդպիսին էր»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 442 | 05.04.2022 / բացօթյա առևտուր, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովհաննիսյան

Ֆրանսիայում Carter ընկերությունը 30.000 օրինակով տպագրել է նամականիշ՝ նվիրված Կարսում ծնված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին (1897-1930): Բանաստեղծի դիմանկարով նամականիշն արժե 400 դրամ։ Պատվիրատուն «Հայփոստ»-ի հայկական բաժանմունքն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Nouvelles d'Arménie | Դիտումներ՝ 321 | 05.04.2022 / Եղիշե Չարենց


1993 թվականի այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը անցավ Մռավի լեռնաշղթան՝ թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 335 | 05.04.2022 / ծնվել են հայեր, ապրիլի 5, Հայկական իրադարձություններ

ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 295 | 05.04.2022 / Հայաստան-Ռուսաստան

Այսօր մենք նշում ենք Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների, մեր ժողովուրդների միջև վաղեմի կապերի վրա հիմնված բարեկամության 30-ամյակը: Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Израиля | Դիտումներ՝ 310 | 05.04.2022 / Հայաստան-Իսրայել


Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 315 | 04.04.2022 / Սերգեյ Կոպիրկին, Հայաստան-Ռուսաստան, Լևոն Տեր-Պետրոսյան

2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 9,325.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 7,500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 24.3 տոկոսով կամ 1,825.3 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերակատարվել են 95 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 4,543.3 մլն դրամ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՀ ՊԵԿ | Դիտումներ՝ 316 | 04.04.2022 / հարկային եկամուտներ

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Զալկալիանին կշարունակի աշխատանքը որպես ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։  Զալկալիանիին կփոխարինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։

 

Լուր / Տեսնել ավելին՝ news.ge | Դիտումներ՝ 302 | 04.04.2022 / ԱԳ նախարար

Մեր ազատագրական պայքարը պարտությամբ վերջացավ: Եվրոպան ու Ամերիկան դավաճանեցին մեզ: Թրքահայության կեսը մորթոտված, մյուս կեսն էլ թափառական՝ քշվում է ծովից ծով: Ո՛չ որևէ երկիր է ընդունում «գաղթականներին», ո՛չ էլ՝ իրենց իսկ սեփական հայրենիքը: Կորցրեցինք նաև մեր անկախությունը, իսկ մեր ավանդական «հյուսիսի պաշտպանը» սիրաբանում է մեր դահիճի հետ ու սիրաշահում նրան՝ ի վնաս մեզ։ Զարևանդ (1926 թ.)

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 362 | 04.04.2022 / Զարևանդ, աշխարհաքաղաքականություն

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարզաբանել․ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանում Վրաստանի կողմից տեղի չի ունենա: Մենք առաջնորդվում ենք մեր երկրի ազգային շահերով, մեր ժողովրդի շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին:

Լուր / Տեսնել ավելին՝ Ren TV | Դիտումներ՝ 280 | 04.04.2022 / Իրակլի Ղարիբաշվիլի, պատժամիջոցներ

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։  Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 317 | 04.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Ալեքսեյ Երխով, Ուկրաինական ճգնաժամ


1995 թվականի այս օրը Վազգեն Առաջին Կաթողիկոսի մահից մոտ 8 ամիս անց` 1995 թվականի ապրիլի 4-ին, երկար վեճերից ու քննարկումներից հետո Էջմիածնում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Գարեգին Առաջինը (մինչ այդ` Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ): 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 339 | 04.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 4

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։ «Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ facebook | Դիտումներ՝ 369 | 03.04.2022 / Արայիկ Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյան


ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Հաղորդում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հարավային Կովկասի երկրներում կատարած շրջագայության արդյունքներով կազմակերպության հայտարարության մեջ։
«Մենք հույս ունենք առաջընթացի հասնել, հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, պատմական և մշակութային օբյեկտների ականազերծումը և պահպանությունը»,- ասել է Ռաուն:

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 306 | 03.04.2022 / հայ-ադրբեջանական բանակցություններ, Զբիգնև Ռաու
« 1 2 ... 31 32 33 34 35 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ