11:27, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է արտահայտված այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 322 | 13.04.2022 / Հայաստան-Արցախ, խաղաղապահ զորախումբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  Ասկերանում հայտարարել է, թե պետք է հասկանանք ինչ է սպասվում մեզ, քանի որ թևակոխում ենք ծանր, նոր փուլ՝ կապված  ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով, որը կարող է խախտել  տարածաշրջանը։  Հարությունյանը այցելել է նաև Խրամորթ և Խնապատ համայնքներ, բնակիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, անելիքների հետ կապված տվել մի շարք հանձնարարականներ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 344 | 12.04.2022 / Արցախյան խնդիր, Արայիկ Հարությունյան


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի, Արաբական  Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին: Նշված ուղղություններով արդեն իսկ  քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNNTurk | Դիտումներ՝ 274 | 12.04.2022 / Մևլութ Չավուշօղլու

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ | Դիտումներ՝ 296 | 12.04.2022 / Ռաֆայել Գևորգյան, ֆինանսական օգնություններ, Հայաստան-Գերմանիա

Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։ «Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 304 | 12.04.2022 / ղարաբաղյան հակամարտություն, Մինսկի խումբ

Ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել Բաթումիում. ծառեր են ընկել, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, մեքենաներ: Այս մասին տեղեկություն է տարածում Բաթումիի քաղաքապետարանը։ Ըստ տեղեկության՝ վնասվել են նաև ավտոբուսների մի քանի կանգառներ։ Ծառերի ընկնելու պատճառով մի քանի փողոցներով երթևեկությունը խաթարվել է։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 341 | 12.04.2022 / Բաթումի, տարերքներ


Հայաստանում ապրիլի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422691-ի: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից ահացածների թիվը 8621 է:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 287 | 12.04.2022 / կորոնավիրուս

Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Վերջին տարիներին Ուկրաինան թուրքական «Baykar Makina» ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 289 | 12.04.2022 / Ուկրաինա-Թուրքիա, Ուկրաինական ճգնաժամ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում գրում է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ «Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 337 | 12.04.2022 / Տոյվո Կլաար, Արարատ Միրզոյան, Ջեյհուն Բայրամով, Հայաստան-Ադրբեջան

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Պատապուտյանը հպարտանում է իր անցյալով, որը միշտ չէ, որ այդպես է եղել. «Ես մի փոքր ամաչում եմ խոստովանել, որ փորձում էի թաքցնել լիբանանցի լինելու փաստը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ The Nobel Prize | Դիտումներ՝ 325 | 12.04.2022 / նոբելյան մրցանակակիրներ, Արտեմ Պատապուտյան

2015 - Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը Սբ Գրիգոր Նարեկացուն պաշտոնապես «Եկեղեցու տիեզերական ուսուցիչ» հռչակեց։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 295 | 12.04.2022 / ապրիլի 12, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր

Արդբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրառել է. «Հեռախոսազրույց եմ տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մտքեր ենք փոխանակվել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման, համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ»։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 362 | 11.04.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղ բանակցություններ, Հայաստան-Ադրբեջան, Արարատ Միրզոյան

Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի․Նիկոլ Փաշինյան | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական ...

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ | Դիտումներ՝ 296 | 11.04.2022 / խաղաղության դարաշրջան, Արարատ Միրզոյան


Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին:  Ըստ պայմանագրի՝ Անկարան արդեն պետք է իրականացրած լիներ 30 ուղղաթիռի մատարարարումը Իսլամաբադին, սակայն դա չէր ստացվում, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններն արգելել էին թուրքական ուղղաթիռների համար շարժիչների մատակարարումը: 30 ուղղաթիռի առքուվաճառքի պայմանագիրը գնահատվում է 1.5 մլրդ դոլար:  

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 289 | 11.04.2022 / Թուրքիա-Պակիստան

Բրիտանական հեղինակավոր The Sun և Mirror պարբերականները «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում․ 30 տարի վանդակում փակված կույր արջի տանը» վերատառությամբ հոդված են հրապարակել՝ անդրադարձ կատարելով Հայաստանին։ Բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկը նկարագրել է տեղի պայմանները որպես «ցնցող և ամենավատերից մեկը, որոնք կան»: Հոդվածագիրը նշում է՝ Հայաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ փակելու կենդանիների խարխուլ այգին։ 

Լուր / Տեսնել ավելին՝ The Sun | Դիտումներ՝ 383 | 11.04.2022 / Ամենա-ամենա, կենդանական աշխարհ, Անդրադարձ Հայաստանին

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգությունը: Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:

ՖՈՏՈ. Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումների մասին․ Թաթոյանը քարտեզ է հրապարակել -

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 324 | 11.04.2022 / քարտեզ, ադրբեջանական ԶՈւ

2015 - Քիմ և Քլոե Քարդաշյանները Գյումրիի Յոթ վերք եկեղեցի այցելելուց հետո ուղևորվել են այն վայրը, որտեղ նախկինում ապրել են նրանց հեռավոր ազգականները։ 2014 - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 287 | 11.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 11

2001-ին Քի Վեսթում չորս օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն` նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու: Երեք նախագահների համատեղ հանդիպում, սակայն, այդպես էլ չեղավ. Ալիևն ու Քոչարյանը առանձին֊առանձին բանակցեցին Սպիտակ տան ղեկավարի հետ, ինչը հուշում էր, որ կողմերին չի հաջողվել ցանկալի արդյունք արձանագրել: Տարիներ անց Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը պնդել էր, որ Ադրբեջանի նախագահը այդ օրերին պատրաստ էր գնալ տարածքային զիջումների:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 328 | 10.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառել է. «Մենք վերակենդանացնում ենք մեր հոյակապ քաղաքակրթությունն իր բոլոր տարրերով՝ գրականությունից մինչև ճարտարապետությունը, մարդկային, կրոնական և մտավոր արժեքներից մինչև աշխարհագրական ակտիվները»:

Մեջբերում / Դիտումներ՝ 299 | 09.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, թուրքական քաղաքակրթություն

1993-ի այս օրը Ռուսաստանի արտգործնախարարության միջնորդությամբ Մոսկվայում եռակողմ խորհրդապահական բանակցություններ` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Երևանը ներկայացնում էր ՀՀՇ անդամ, պատգամավոր Դավիթ Շահնազարյանը, Բաքուն՝ Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիզադեն, Ստեփանակերտը՝ Ղարաբաղի ԳԽ պատգամավոր, հետագայում`արտգործնախարար Արկադի Ղուկասյանը: Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, դեսպան Վ.Կազիմիրովն իր գրքում հետագայում պատմել էր` «Հակամարտության ընդարձակմանը զուգընթաց,հատկապես, երբ ռազմի դաշտում անբարենպաստ իրավիճակ էր ստեղծվում, Ադրբեջանը գնում էր ուղիղ շփումների Ղարաբաղի առաջնորդների հետ»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 347 | 09.04.2022 / ապրիլի 9, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր
« 1 2 ... 29 30 31 32 33 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ