2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:
|
2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:
|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, այդ թվում ՝ հաշվի առնելով նրանց շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերահաստատվել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման և խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների քայլերի մասին:
|
1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։
|
Թուրքիայում 2023-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, ըստ «Գեզիջի» ընկերության հարցումների՝ 2-րդ փուլ լինելու դեպքում այս պահին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 47.2%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ հարցվածների 52.8%-ը:
|
Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK) տվյալներով, 2021 թվականի դրությամբ Թուրքիայում բնակվում է 84.680.273 մարդ, որից 22.738.300-ը երեխաներ են։ Երեխաների 51․3 տոկոսը տղաներ են, 48․7 տոկոսը՝ աղջիկներ։
|
2004 - Թերթերի համաշխարհային ընկերակցության (WAN) նախագահը և Խմբագիրների համաշխարհային ֆորումի նախագահը նամակ են հղել Ռոբերտ Քոչարյանին, որում խնդրել են հայ լրագրողների վրա հարձակումների գործով մանրակրկիտ հետաքննություն ապահովել, նաև կոչ արել՝ անել հնարավոր ամեն ինչ այնպիսի պայմաններ ապահովելու համար, որ լրագրողները կարողանան գործունեություն ծավալել ազատ, առանց բռնության ենթարկվելու վախի։
|
Ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 73 պատահար։
|
1995 - Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց օդային երթևեկության անվտանգության միջգերատեսչական համաձայնագիրը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ: Դրանով վերացվեց Թուրքիայի կողմից օդային շրջափակումը, Հայաստանին տալով միլիոնավոր օգուտներ, մասնավորապես տարանցիկ օդանավերի վճարների, հայկական օդանավերի Թուրքիայի տարածքը շրջանցելու անհրաժեշտության վերացումը, Հայկական ավիաուղիների Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթի իրականացումը և այլն: Այդ ամենին նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք:
|
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
|
Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի պաշտպանել ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ մայիսի 9-ին Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշվում է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ինչպես նաև Իսրայելում
|
Վրաստանը և՛ ցորենը ալյուրն ու ցորենը գնում է հիմնականում Ռուսաստանից։ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրված ցորենի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, իսկ ալյուրի ծավալն աճել է տասն անգամ։ Վրաստանում ցորենի ներկրման կրճատումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից մաքսատուրքի սահմանմամբ, որը, ներկայիս տվյալներով, 1 տոննա ցորենի գինը բարձրացնում է գրեթե 111 դոլարով։
|
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե իրենք վճռական են դուրս բերել երկիրը կանանց դեմ գործադրվող բռնությունների խայտառակությունից։ Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։ «Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել...»։
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ Էրդողանի՝ «Ադրբեջանի կողմից իր իր հողերի ետ գրավումով» տարածաշրջանում խաղաղության համար առիթ ստեղծվեց։ «Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»–ասել է նա։
|
Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Ծնվել է 1964թ.-ին, աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից, հինգ գրքերի հեղինակ է։
|
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
|
1997 - Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվում է, կողմերը հաղորդում են տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Տեր֊Պետրոսյանը հեռախոսազրույց են ունենում։ Հ.Ալիևն այդ ժամանակ ասել էր` այն փաստը, որ հրադադարի համաձայնությունը հիմնականում պահպանվում է և այն էլ առանց միջազգային ուժերի, ցույց է տալիս, թե որքան անկեղծ են կողմերը, երբ հայտարարում են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու` իրենց պատրաստակամության մասին:
|
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիրը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ապրիլի 18-ին խախտումներ չեն արձանագրվել։ Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: Ապահովվել է նաև Դադիվանքի, Ամարասի և Գանձասարի վանքում գտնվող ուխտավորների ուղեկցությունը:
|
2016 - «Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի». Հարաբերական հրադադարից օրեր անց զինվորները սկսեցին մանրամասներ պատմել հայկական դիրքերի անմխիթար վիճակի, զենքի պակասի ու բահերով կռվելու մասին։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015֊ի հունվարին, մինչդեռ, Հայաստանի նախագահը պնդում էր` «մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է:
|
1922 - Բեռլինում Արամ Երկանյանի և իր ընկերոջ գնդակներից սպանվեցին հայկական տեղահանությունների և ջարդերի կազմակերպիչ Բեհաեդդին Շաքիրը և Ջեմալ Ազմին։ Ջեմալ Ազմիին հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել։
|
2003 թվականի այս օրը Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը մերժում է ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Միաժամանակ նա ոչ հավաստի համարեց ընտրությունների արդյունքները միանգամից չորս տասնյակ տեղամասերում։ Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|