12:30, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 մլն դոլար, որից միայն մարտին եկամուտը կազմել է 174,5 մլն դոլար։ Հատկանշական է, որ մարտին Վրաստանն ամենաշատ եկամուտները ստացել է ռուս (34,3 մլն դոլար) և բելառուս (29,3 մլն դոլար) զբոսաշրջիկներից՝ կազմելով ընդհանուր եկամուտների 36,4 տոկոսը։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 290 | 15.04.2022 / զբոսաշրջիկներ, Վրաստան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Երկրի ղեկավարը մանրամասն անդրադարձել է առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 316 | 15.04.2022 / Արայիկ Հարությունյան, ՊԲ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն:

Ստամբուլում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 277 | 15.04.2022 / վանդալիզմ, Հայերը Թուրքիայում, Ստամբուլ

Թուրքիայում հասարակությունը երկրի շահերի տեսանկյունից ԱՄՆ-ին համարում է ամենամեծ սպառնալիք, այնուհետև՝ Ռուսաստանին։ Ընդ որում՝ եթե նախորդ տարի ԱՄՆ-ին սպառնալիք համարողները կազմում էին 60․6 տոկոս, ապա այս տարի՝ 58․3։ Ռուսաստանի դեպքում այդ համամասնությունն աճել է՝ 19-ից բարձրանալով 31 տոկոսի։ Հետազոտության մասնակիցների 33 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան ամենասերտը պետք է համագործակցի ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ այդ համամասնությունը երիտասարդության շրջանում հասնում է 44 տոկոսի։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 309 | 15.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա

Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Ըստ նրա՝ որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Քըլըչը նշել է, թե պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի հաշվին անսահմանափակ շահույթ ստանալու համար չէ և իր կարելի շահույթ ստանալ ժողովրդի բարեկեցության ու առողջ սնվելու հաշվին:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 285 | 15.04.2022 / թանկացումներ, Սերդար Քըլըչ


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել է, որ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 291 | 15.04.2022 / Վահան Քերոբյան, ռուսական գազ

2019 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, բանակցություններն անցնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ։ Ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական մի շարք հարցերի, այդ թվում`գերիների փոխանակման ու լրագրողների փոխադարձ այցերի շուրջ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 314 | 15.04.2022 / ապրիլի 15, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


«Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 332 | 15.04.2022 / Նեդ Փրայս, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-ԱՄՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի  հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Առաջին հանդիպումը Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն անցկացրել են հունվարի 14-ին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։ Հիշեցնենք՝ թուրքական կողմից բանակցողը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն, իսկ Հայաստաից՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Shantnew | Դիտումներ՝ 282 | 14.04.2022 / Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ, հայ-թուրքական գործընթաց

«Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ Covid-19-ի դեմ մեր սեփական պատվաստանյութն արտադրելուց հետո հերթը հիմա ինսուլինի տեղայնացումն է»- գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 311 | 14.04.2022 / Ֆահրեթթին Քոջան, covid-19


Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն Ուկրաինա մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալ ընդդիմության և մեծամասնության միջև խորհրդակցությունների անարդյունք ավարտից հետո ասել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերից մեկական ներկայացուցիչ ընդգրկել կազմում։ Իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ ընդդիմությունն առանձին այցով կմեկնի Ուկրաինա։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 306 | 14.04.2022 / Վրաստան

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 262 | 14.04.2022 / սահմաններ, Թուրքիա

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ԱԺ | Դիտումներ՝ 304 | 14.04.2022 / արտահերթ նիստ, Արցախի ԱԺ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է: Ելույթներից հետո նախատեսվում է երթ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 355 | 14.04.2022 / պահանջատիրություն, Հայոց ցեղասպանություն, ժխտողականություն


Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Նույն օրը տեղական ժամանակով ժամը 05:21-ին Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է ևս մի երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 306 | 14.04.2022 / ԱԻՆ, երկրաշարժ

1992 թվականի այս օրը իր տան մոտ սպանվեց ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ, 34-ամյա Ար­թուր Մկրտչ­յա­նը: Իսկ 1848-ին Քանաքեռի իր բնակարանից Խաչատուր Աբովյանը դուրս էր եկել զբոսնելու և այլևս չվերադարձավ։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 301 | 14.04.2022 / ծնվել են հայեր, Հայկական իրադարձություններ, ապրիլի 14


1978-ի ապրիլի 14-ին հարյուրավոր վրացիներ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ՝ ի նշան բողոքի Խորհրդային կայսրության կայացրած որոշման՝ վրացական Սահմանադրությունից հանելու այն բառերը, որոնք վրացերենը երաշխավորում էին երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակը: Դա աննախադեպ իրադարձություն էր, երբ ռեժիմը նահանջեց և տեղի տվեց վրացիների պահանջներին: 1990 թվականից ի վեր, ապրիլի 14-ը նշվում է որպես «Վրացերենի օր»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 328 | 14.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 14


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում համայնքի պատասխանատուների հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին։ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արցախի նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 323 | 13.04.2022 / Արայիկ Հարությունյան, խաղաղապահներ

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber.am | Դիտումներ՝ 366 | 13.04.2022 / Հայերը Թուրքիայում


2004 թվականի այս օրը իշխանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին և էլեկտրաշոկերով, ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով հարձակվեց նրանց վրա։ Առաջին անգամ իշխանությունն այստեղ փորձարկեց ցուցարարներին հետապնդելու և ծեծելու մշակույթը։ Բռնության ենթարկվեցին լրագրողներ, որոնց անձամբ թիրախավորում էր փոխոստիկանապետ Հովաններ Վարյանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 338 | 13.04.2022 / ծնվել են հայեր, ապրիլի 13, Հայկական իրադարձություններ
« 1 2 ... 28 29 30 31 32 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ