Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Երկրի ղեկավարը մանրամասն անդրադարձել է առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:
Լուր | Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | | Դիտումներ՝ 316 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 20:29 |