Թուրքիայում հասարակությունը երկրի շահերի տեսանկյունից ԱՄՆ-ին համարում է ամենամեծ սպառնալիք, այնուհետև՝ Ռուսաստանին։ Ընդ որում՝ եթե նախորդ տարի ԱՄՆ-ին սպառնալիք համարողները կազմում էին 60․6 տոկոս, ապա այս տարի՝ 58․3։ Ռուսաստանի դեպքում այդ համամասնությունն աճել է՝ 19-ից բարձրանալով 31 տոկոսի։ Հետազոտության մասնակիցների 33 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան ամենասերտը պետք է համագործակցի ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ այդ համամասնությունը երիտասարդության շրջանում հասնում է 44 տոկոսի։
Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 311 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 13:46 |