22:23, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմն հարաբերություններին առնչվող հարցեր: Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հետագայում ևս հաջողությամբ կզարգանան: Ալիևն էլ իր թուրք գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Հրավերն ընդունվել է։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 322 | 03.05.2022 / Իլհամ Ալիև, Ռեջեպ Թայիփ Էրդողան

Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը  422874 է: Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 401 | 03.05.2022 / covid-19

Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել: Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 298 | 03.05.2022 / բողոքի ակցիաներ, ընդդեմ Փաշինյանի


Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպում է կազմակերպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 301 | 03.05.2022 / Քրիստիննե Գրիգորյան, ասուլիսներ, ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ: Կողմերը անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: 

Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ 
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 359 | 03.05.2022 / Արարատ Միրզոյան, ԱԳՆ, Հայաստան-ԱՄՆ, Էնթոնի Բլինքեն


Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 323 | 03.05.2022 / նիստեր, Ազգասյին ժողով

1991 թ. այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչով հան­դիպումից հետո հայտարարեց, որ Գետաշենում տեղի ունեցածը «պետական տեռոր» է, քանի որ այն իրա­կանացվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի կողմից: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 313 | 03.05.2022 / մայիսի 3, Հայկական իրադարձություններ, հայեր, պետական տեռոր

1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 305 | 02.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 2

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան էջում գրառել է. «Մենք ակտիվորեն կողմ ենք Կովկասում նոր դարաշրջանին, խաղաղության և համագործակցության դարաշրջանին։ Եվ, վերջապես, բոլորովին վերջերս մենք դրական պատասխան ստացանք Հայաստանից»։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 358 | 02.05.2022 / Հայաստան-Ադրբեջան, Իլհամ Ալիև


1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ Վերջին օրերին Ադրբեջանը կանգնեցրել և բեռնաթափել է Հայաստան եկող մոտ 3 հազար 500 տոննա մթերային բեռ, 4 միլիարդ ռուբլու շինարարական պարագաներ։ Ամբողջությամբ դադարեցված է նաև Ադրբեջանի տարածքից  թուրքմենական գազի մուտքը Հայաստան։ Մեր երկրի արևելյան սահմանի երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակում։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 291 | 01.05.2022 / Հայկական իրադարձություններ, մայիսի 1, հայեր

1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, Քելբաջարից դուրս բերել օկուպացիոն ուժերը ու վերսկսել խաղաղ բանակցությունները:  Բանաձևի քննարկմանը ադրբեջանամետ պատվիրակությունները դժգոհություն էին հայտնել , թե այն մտահոգություն է հայտնում միայն «տեղի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Քելբաջարի շրջան ներխուժելու կապակցությամբ»: «Իրականում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է»,֊ հայտարարել էր Ջիբութիի ներկայացուցիչը: Ֆրանսիայի դեսպանը հակադարձել էր` «բախումները լոկալ բնույթ ունեն, և հարկավոր է կանխել դրանք, քանի դեռ չեն վերածվել պետությունների միջև հակամարտության»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 274 | 30.04.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, ապրիլի 30

1896 - Ելույթ ունենալով Լորդերի Պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին հայտարարում է, որ Թուրքիայի հայ բնակչությանը պաշտպանելու առումով անհնար է Անգլիայի ռազմական միջամտությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը արտաբերելով հանրահայտ դարձած խոսքերը. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Այսօր ծնվել են. Անդրե Աղասի, Վալենտին Պոդգոմոգով, Մարկ Գրիգորյան, Սադոկ Բարոնչ, Գրիգոր Լուսավորիչ և այլք։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 290 | 29.04.2022 / Հայկական իրադարձություններ, ապրիլի 29, հայեր

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Կովկասում տնտեսական աճը 2022-ին կնվազի մինչև 2,6 տոկոս՝ 2021-ի 5,6 տոկոսից՝ պայմանավորված Ռուսաստանի հետ սերտ առևտրային և ֆինանսական կապերով, տրանսֆերտներից ու զբոսաշրջությունից կախվածությամբ, ինչպես նաև «փոխարժեքի երկրորդային ազդեցություններով և միջսահմանային վճարումներով»: ԱՄՀ-ի տվյալներով՝ նույնիսկ նավթ արդյունահանող Ադրբեջանում տնտեսական աճը նախորդ տարվա 4 տոկոսից 2022 թվականին կիջնի մինչև 2,4 տոկոս։

Լուր / Տեսնել ավելին՝ Parstoday Դիտումներ՝ 348 | 28.04.2022 / ԱՄՀ, Կովկաս

2022 թվականի մարտին՝ մեկ ամսում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 45.068 քաղաքացի։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 430 տոկոսով։ Հատկանշական է, որ Բելառուսից մարտին ժամանել է 20 հազար 029 քաղաքացի։

Լուր / Տեսնել ավելին՝ Aliq Media Դիտումներ՝ 347 | 28.04.2022 / Վրաստան, զբոսաշրջություն, Ռուսաստան-Վրաստան

Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը: Նախօրեին  Մոսկվայում կայացել են Իրան-ԵԱՏՄ բանակցությունները, որոնց առանցքում եղել է համաձայնագրի տեքստի վերջանական բովանկադակության քննարկումը: Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Parstoday Դիտումներ՝ 330 | 28.04.2022 / բանակցություններ, ԵԱՏՄ, Իրան


Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիևը հայտարարել է, որ Շուշիում անցկացվելու է նոր միջազգային կոնֆերանս։ «Հարավային Կովկասի զարրգացումն ու համագործակցությունը» խորագրով գիտաժողովը կանցկացվի միջազգային վերլուծական կենտրոնների հետ համատեղ՝ «Shusha Majlis Discussion» ձևաչափով։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 341 | 28.04.2022 / Շուշի, Հիքմաթ Հաջիև, Ադրբեջան

Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք, որտեղ տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B)։ Մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 368 | 28.04.2022 / բեռնափոխադրումներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Հնդկաստան


2000 - Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունները կասկածներ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ շահեր ունի։ Հակառակ դեպքում ինչու՞ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն Ազգային Ժողովում պարզաբանումներ ներկայացնի հոկտեմբերի 27-ի գործով լսումներին։ Այսօր ծնվել են Բոկան՝ Բորիս Դավիդյանը, Թաթիկ Սարյանը, Վասիլի Քաթանյանը, Վեսպերը՝ Մարտիրոս Դաբաղյանը և այլք։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 304 | 28.04.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, ապրիլի 28

Թուրքական ռազմական ինքնաթիռները մեկ օրում 90 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը և երեք թռիչք կատարել հունական կղզիներում: Թուրքական ինքնաթիռները Հունաստանի օդային տարածքը անդադար խախտում են տարեսկզբից։ Թուրքիայի և կառավարությունը, և քաղաքական ընդդիմությունը տարիներ շարունակ բացահայտորեն սպառնացել է գրավել Էգեյան ծովի հունական կղզիները։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, կարծես, հարմար նախադեպ է ստեղծում Թուրքիայի համար՝ ուժեղացնելու իր ռազմական ագրեսիան Հունաստանի դեմ:

Լուր / Տեսնել ավելին՝ Gatestone Institute Դիտումներ՝ 361 | 28.04.2022 / Հունաստան, Թուրքիա

Շոումեն, КВН-ի նախկին մասնակից Միխայիլ Գալուստյանը հարցազրույցում նշել է, որը իր դստրերին՝ 11-ամյա Էստելային և 10-ամյա Էլինային, գրպանի ծախսերի համար շաբաթը մեկ անգամ տրամադրում է 500-ական ռուբլի։ «Ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ կուտակեք»,- ասել է Գալուստյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 336 | 27.04.2022 / Միխայիլ Գալուստյան, Ընտանիք
« 1 2 ... 25 26 27 28 29 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ