Ազգային ժողովի միջանցքում իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը և ԱԺ-կառավարություն հարցպատասխանն ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավորները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան»:
|
Ազգային ժողովի միջանցքում իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը և ԱԺ-կառավարություն հարցպատասխանն ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավորները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան»:
|
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
«Հայաստան» խմբակցության պատգամավորները տևական դադարից հետո մտան Ազգային ժողով, որտեղ այսօր՝ 16։30-ին նախատեսված է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան։ Ոստիկանությունը շարունակում է մեծ ուժեր կուտակել Բաղրամյանում։
|
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անդամակցության կարգավիճակ տալ։ Գախարիայի խոսքով՝ եվրաինտեգրումը պատմական ընտրություն է Վրաստանի համար և անկախության գրավականը, և այսօր, երբ երկիրը իրական հնարավորություն ունի անդամակցել Եվրամիությանը, կարևոր է, որ բոլորը միասին կանգնեն երկրի շահերի համար:
|
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանին ներողություն խնդրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ «իդիոտկա» արտահայտության համար։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը կիսաձայն արձագանքել էր, ասելով՝ «իդիոտկա»։
|
Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:
|
Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:
|
Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դավթյանը։
|
Ազգային ժողովում այսօր շարունկվում են երրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստերը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
|
2002 թվականի այս օրը Վանո Սիրադեղյանը գրել է.
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|
Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, նանոգիտության արտադրության ոլորտում առաջատար երկրների հնգյակում Իրանի ներառումը վկայում է երկրում տեխնոլոգիաների և ինովացիոն էկոհամակարգի ձևավորման կարևոր ձեռքբերումների մասին։ Այս չափանիշով առաջին տեղում է Չինաստանը մեծ տարածությամբ մյուսներից, իսկ մյուս չորս երկրները՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հնդկաստանը և Իրանը, միմյանցից փոքր տարածությամբ երկրորդից հինգերորդ տեղն են զբաղեցնում։
|
Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Գերմանիան աջակցում է Վրաստանին դեպի Եվրոպա տանող ճանապարհին։ Նշվում է, որ ապրիլի 28-ին բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարանը) ընդունել է «Խաղաղությունն ու ազատությունը պաշտպանող» բանաձևը, և կրկին հաստատել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային աջակցությունը` «իրենց եվրոպական ճանապարհին»։
|
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
|
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականի տվյալներով Վրաստանի մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել: Մամուլի ազատության առումով Վրաստանը 180 երկրների մեջ 59,30 միավորով զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչը նշանակում է, որ Վրաստանը զգալիորեն նահանջել է 29 կետով։ Նշվում է, որ 2021 թվականին Վրաստանը 71,36 միավորով զբաղեցրել է 60-րդ տեղը։
|
Այս պահին տեղեկություններ կա առնվազն 6 տեղերում միջպետական նշանակության ճանապարհների փակման մասին․ Երևան-Էջմիածին` Փարաքարի մոտ, Երևան-Սևան` Չարենցավանի մոտ (արդեն բացվել է), Երևան-Արտաշատ` Այնթափում, Երևան-Աշտարակ` Աշտարակ չհասած, Երևան-Վանաձոր-Վրաստանի սահման` Վանաձոր մտնողը և Փամբակի մոտ։
|
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։ «Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար»,- ասել է Վայսհաարը։
|
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից: Նա մեկնել է Վիեննա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչ Սերդար Քըլըչի հետ հանդիպելու համար: Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։
|
«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ խորհրդարանը չի լուծարվի»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
|
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ըստ նրա՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ ՀՀ քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։ «Մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։
|
Մայիսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
|