03:46, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։

  • Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին` մեկ շաբաթվա ընթացքում` Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի տարածաշրջանային այցից ու շահագրգիռ կողմերի հետ բանակցություններից հետո, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների աջակցությամբ հաստատվելու էր հրադադար, միաժամանակ բացվելու էին կոմունիկացիոն բոլոր ճանապարհները: Նշվում էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը Իրանից բացի պետք է հետևեին ԵԱՀԽ (ԵԱՀԿ) և այլ դիտորդներ:
  • Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին` Հայաստանի առաջնորդ Լ. Տեր֊Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները շարունակվել էին հինգ ժամ: Փաստաթղթի տակ ստորագրությունը սակայն չէր չորացել, երբ տեղեկություն է ստացվում, որ հայկական ուժերը մտել են Շուշի:
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 299 | 09.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 9

1996 - Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելում է տարածաշրջան` Բաքու, Երևան, Ստեփանակերտ. Բաքվից Երևան ժամանելիս Պրիմակովը՝ իր հետ բերելով ազատ արձակված 35 ռազմագերու։ Ռուսական առաքելության նպատակն էր Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա տոնակատարություններին ընդառաջ գերիների փոխանակում անել` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչպես նաև համատեղ քաղաքական հայտարարություն ընդունել: Ի վերջո Պրիմակովը Բաքվից ռուսական օդանավով Երևան է բերում 39 հայ գերիների, Երևանից Բաքու տանում 71 ադրբեջանցիների: 
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 277 | 08.05.2022 / հայեր, մայիսի 8, Հայկական իրադարձություններ

Թուրք վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել` անդրադառնալով հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։ «Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Յաշարը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 355 | 07.05.2022 / հրեաներ, Հայ-թուրքական, Ռամազան Յաշար, թուրքեր, հայեր


Մայիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այսօր Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 298 | 07.05.2022 / Սևան, փրկարարներ


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 351 | 07.05.2022 / Ճանապարհները Հայաստանում

2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։
2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 297 | 07.05.2022 / մայիսի 7, հայեր, Հայկական իրադարձություններ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Այսպիսով՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 327 | 06.05.2022 / Ազգային ժողով, ՔՊ

Մեր ունեցած տեղեկություններով այս պահին ԱԱԾ-Ն Սիսիանի համայնքապետարանում է։ Կան բերման ենթարկվածներ։ Նախնական տեղեկություններով բերման ենթարկվածներըերեքն են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ազատ Սիսիանցիներ Դիտումներ՝ 325 | 06.05.2022 / ԱԱԾ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարների խումբը Հաղթանակ կամուրջի մոտ էր, որտեղ բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին և բերման ենթարկել։ Նրանք թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցները երթը շարունակել։ Ակցիային մասնակցում է  նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որիը ևս բերման ենթարկվեց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 336 | 06.05.2022 / քաղաքական թատրոն, Վալերի Օսիպյան


Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ի մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվարկի տվյալներով, 2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 961,6 հազար մարդ՝ 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 2 963,9 հազար մարդու համեմատ: Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է 1 070,2 հազար մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտե Դիտումներ՝ 324 | 06.05.2022 / ժողովրդագրություն

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, թե «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խոչընդոտում է Աբխազիայի արտաքին շփումներին։ «Աբխազիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը չի համապատասխանում օկուպացիայի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից որևէ մեկին։  Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ օրինականորեն ընտրված պետական ​​մարմիններն իրականացնում են արդյունավետ կառավարում և վերահսկողություն՝ առանց արտաքին միջամտության»,- ասված է Վրաստանի կողմից անջատված Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 345 | 06.05.2022 / Վրաստան, Աբխազիա


Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր  ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի  նախագիծը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազգային ժողով Դիտումներ՝ 349 | 06.05.2022 / Ազգային ժողով, ԱԺ, նիստեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 347 | 06.05.2022 / ավտոպատահարներ, հանցագործություններ

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊԵԿ Դիտումներ՝ 319 | 06.05.2022 / հարկային


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերի  մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 345 | 06.05.2022 / Էմանուել Մակրոն, Թուրքիա-Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան


Օրերս «armdaily.am» լրատվական կայքի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ Բևեռի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն, ԱՄՆ-ում իր խամաճիկ Հայկ Մարտիրոսյանի միջոցով գնել է այդ կայքը, բայց դա թաքուն է պահում նույնիսկ իր կուսակցական ընկերներից: Նման կայքերի շուկայական արժեքը տատանվում է 300.000 դոլարի սահմաններում, ինչից հարց առաջացավ, թե հարգարժան պարոն Սեֆիլյանին, ով մշտական աշխատանք չունի, որտեղի՞ց այդքան գումար: Եվ ինչ պարզվեց… Պարզվեց որ Սեֆիլյանը իզուր չի ներկայանում արևմտամետ-ազգայնական: Նրա համար դա միջոց է սփյուռքի մեր հայրենակիցների աչքերին թոզ փչելով սեփական բարօրությունը ապահովելու համար: Եվ ահա, Սեֆիլյանը ստանալով մեր հայրենակիցների հանգանակությունները, մի «կլորիկ» գումար է հետ քցել և գնել «armdaily.am»-ը, ինչը նույնիսկ թաքցնում է «Բևեռի» խորհրդի անդամներից: Խոսքերի վառ ապացույցն է վերջին օրերին «armdaily.am» լրատվականի հաղորդաշարերին Բևեռի անդամների մասնակցության աննախադեպ աճը:

Լուր / Տեսնել ավելին՝ New Armenia Blog Դիտումներ՝ 271 | 06.05.2022 / Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, ԱԺԲ, քաղաքական առևտրականներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ 

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ 
հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 293 | 06.05.2022 / ԼՂ կարգավորում, Հայաստան-ԱՄՆ, Բոբ Մենենդես, Արարատ Միրզոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը անփոփոխ թողեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը: Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ դատական համակարգ Դիտումներ՝ 312 | 06.05.2022 / Աղվան Հովսեփյան, նախկիններ, կոռուպցիա

2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակած «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում արձանագրեց, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 280 | 06.05.2022 / Հայկական իրադարձություններ, մայիսի 6, հայեր

1941 - Խորհրդային հետախույզ Հայկ Հովակիմյանը լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց, դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն ազատ արձակվեց մինչև դատարան՝ 25 հազար դոլար գրավի դիմաց: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 263 | 05.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 5
« 1 2 ... 23 24 25 26 27 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ