Աբխազան հերքում է ՌԴ-ի կողմից օկուպացված լինելու թեզը

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, թե «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խոչընդոտում է Աբխազիայի արտաքին շփումներին։ «Աբխազիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը չի համապատասխանում օկուպացիայի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից որևէ մեկին։  Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ օրինականորեն ընտրված պետական ​​մարմիններն իրականացնում են արդյունավետ կառավարում և վերահսկողություն՝ առանց արտաքին միջամտության»,- ասված է Վրաստանի կողմից անջատված Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։


Լուր | Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 259 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.05.2022 | 13:10 Վրաստան, Աբխազիա