07:25, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Մահացած տղամարդը ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։  

Լուր / Տեսնել ավելին՝ Shamshyan.com Դիտումներ՝ 356 | 19.05.2022 / ինքնասպանություններ

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։ «Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.)»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 328 | 19.05.2022 / Ֆինլանդիա, Շվեդիա, Ռեջեպ Թայիփ Էրդողան, ՆԱՏՕ

ՀՀ կառավարությունը նիստ  հրավիրել․ օրակարգում 36 հարց է։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 354 | 19.05.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն


Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի։ նչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 316 | 19.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի  վեր Հայաստանում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հաշվառել են համապատասխանաբար 1907 և 20 ԱՁ-ներ (անհատ ձեռներեց), ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել են նաև ՍՊԸ-ներ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): ՌԴ-ի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ այս տարվա փետրվարի 24-ից մինչև մայիսի 17-ը գրանցվել է 1011 ՍՊԸ: Թվով 1907 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 316 | 19.05.2022 / ռուսաստանիցիներ, ՍՊԸ, Ա/Ձ


1997 - Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինը զանգահարում է Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդին` հորդորելով հստակ ջանքեր գործադրել `ռազմական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ «Ինտերֆաքսը» հաղորդել էր` Ելցինը առաջարկել էր երեք կողմերին կարգավորման շուրջ բանակցությունների հետ մեկտեղ քննարկել Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 259 | 19.05.2022 / հայեր, մայիսի 19, Հայկական իրադարձություններ

Ծխախոտի երկրորդային ծուխը, որը ներշնչվում է պասիվ ծխելու ընթացքում, պարունակում է մոտ 4000 վնասակար նյութ, որից 70-ը առաջացնում է քաղցկեղ։ Պասիվ ծխելը լուրջ վտանգ է մարդու առողջության համար և աշխարհի շատ երկրներ աշխատանքներ են տանում այս խնդիրը լուծելու և վնասը նվազեցնելու համար։ Ծխելն արգելող օրենքները ինչ-որ չափով կօգնեն, բայց ինչպես ցույց է տալիս ամբողջ աշխարհի փորձը և ստատիստիկան, ծխողների թիվը կտրուկ փոփոխության չի ենթարկվում։ Մենք պետք է կարողանանք փոխել մարդկանց մտածելակերպը, և ակտիվ ծխողինը և պասիվ ծխողինը։ Երկուսի դեպքում էլ մտածելակերպի խնդիր կա։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Doctors.am Դիտումներ՝ 343 | 18.05.2022 / վնասակար սովորույթներ, խորհուրդներ

Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներով՝ երիտասարդությունը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 15.3 տոկոսը: Երիտասարդ տարիքային խմբում են դասակարգվում 15-24 տարեկան քաղաքացիները: 2021 թվականի դրությամբ  Թուրքիայում ապրում է 12 մլն 971.289 երիտասարդ: Նրանց  51.3 տոկոսն արական սեռի են, 48.7 տոկոսը` իգական:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber.am Դիտումներ՝ 391 | 18.05.2022 / ժողովրդագրություն, Թուրքիա


Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է: Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 319 | 18.05.2022 / մետրոպոլիտեն, մետրո, ցուցարարներ

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Լուր / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 324 | 18.05.2022 / հայտարարություն, Ոստիկանություն

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 333 | 18.05.2022 / մետրոպոլիտեն, ոստիկաններ

Մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ պաշտպանության նախարարության  N զորամասի տարածք: Նրանք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 347 | 18.05.2022 / քրեական

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 328 | 18.05.2022 / քաղաքական թատրոն


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 322 | 18.05.2022 / արտահերթ նիստ, Ազգային ժողով

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Զինվորական քննչական կոմիտեի մոտ են։ Ավելի վաղ նրանք դիմել էին գլխավոր դատախազին՝ զոհված զինծառայողներին՝ տուժող, իսկ իրենց տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել էր միջնորդությունը։ Նրանց երկրորդ պահանջն այժմ այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ իրենց հարազատների մահվան համար և ենթարկվի պատասխանատվության։

Լուր / Տեսնել ավելին՝ oragir.news Դիտումներ՝ 325 | 18.05.2022 / Քննչական կոմիտե, զոհված զինծառայողների հարազատներ, ՔԿ

Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Անկարան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու պետք է ընդունի իր մտահոգությունները քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), այլև նրա մասնաճյուղերը՝ նախքան դաշինքին միանալու թույլտվությունը:

Get A Behind The Scenes Look At How The F-35 Is Built - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 332 | 18.05.2022 / ՆԱՏՕ, F-35, Թուրքիա

ՌԴ Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել է կարգադրություն, որի համաձայն՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանից օգտվելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։ Մինչ այդ Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր հիմնավորում, որ ուղևորության նպատակը ուսուցումն է, աշխատանքը, բուժումը կամ այլ ծանրակշիռ պատճառներ։ Ըստ նոր փաստաթղթի՝ Վրաստան, ինչպես նաև ԴԺՀ եւ ԼԺՀ մտնելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։

 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 344 | 18.05.2022 / Ռուսաստան-Վրաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 351 | 18.05.2022 / ՊՆ, սահման, ապատեղեկատվություն, հայ-ադրբեջանական

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 354 | 18.05.2022 / քաղաքական թատրոն, Իշխան Սաղաթելյան

1992 - Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանական բանակի ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր)։ Բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 282 | 18.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 18
« 1 2 ... 21 22 23 24 25 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ