Ծխախոտի երկրորդային ծուխը, որը ներշնչվում է պասիվ ծխելու ընթացքում, պարունակում է մոտ 4000 վնասակար նյութ, որից 70-ը առաջացնում է քաղցկեղ։ Պասիվ ծխելը լուրջ վտանգ է մարդու առողջության համար և աշխարհի շատ երկրներ աշխատանքներ են տանում այս խնդիրը լուծելու և վնասը նվազեցնելու համար։ Ծխելն արգելող օրենքները ինչ-որ չափով կօգնեն, բայց ինչպես ցույց է տալիս ամբողջ աշխարհի փորձը և ստատիստիկան, ծխողների թիվը կտրուկ փոփոխության չի ենթարկվում։ Մենք պետք է կարողանանք փոխել մարդկանց մտածելակերպը, և ակտիվ ծխողինը և պասիվ ծխողինը։ Երկուսի դեպքում էլ մտածելակերպի խնդիր կա։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Doctors.am | Դիտումներ՝ 342 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 21:05 |